Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:57 14-12-2023

Նրա համար քողարկված հեռացումը, ասել է թե՝ փախուստը, նույն բացատրությունն ուներ, ինչ դավաճանությունը․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նա հայտնվել է թշնամու բանտում և մեղադրվում է այն բանի համար, որ սիրում է իր Հայրենիքը և հանուն այդ սիրո արել է այն, ինչ պարտավոր էր անել...

Նա կարող էր խուսափել թշնամական անցակետում իրեն սպասված հավանական դաժան հանգուցալուծումից (և դրա համար կային հնարավոր տարբերակներ), բայց գիտակցաբար գնաց ճակատագրին ընդառաջ՝ ամրագրելու, որ ինքն արժանի է պատվով կերտած իր ճանապարհին...

Նրա համար քողարկված հեռացումը, ասել է թե՝ փախուստը, նույն բացատրությունն ուներ, ինչ դավաճանությունը... և նա գերադասեց մնալ այն բարձունքի վրա, որտեղ նրան տեսել ու ճանաչել են...

Այդպիսի զորավարներն արժանի են ոչ միայն յուրայինների, այլ նաև թշնամու հարգանքին, եթե, իհարկե, այդ թշնամու մեջ դեռևս մեռած չէ արդարության զգացումը...»։

Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 14-ին Լևոն Մնացականյանին ազատեցին ՊԲ հրամանատարի պաշտոնից։ Օրեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Լևոն Մնացականյանի ազատումը չի կարող բացասական ազդեցություն ունենալ ՊԲ-ի վրա։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին