Ներքին 2 տարի առաջ - 19:30 14-12-2023

Սիսիան-Լծեն ճանապարհահատվածում մերկասառույցի պատճառով 100-ից ավելի բեռնատարներ են կուտակվել․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ 2 ժամից ավելի է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարական վարչության Սիսիանի փրկարարական ջոկատի փրկարարները արտակարգ ռեժիմով են աշխատում Սիսիան-Լծեն ճանապարհահատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 100-ից ավելի բեռնատարներ ու մոտ 50-ից ավելի մարդատար տրանսպորտային միջոցներ են կուտակվել, ու պարեկներին և փրկարարներին հաջողվում է ճիշտ և գրագետ աշխատանքի արդյունքում ապահովել վարորդների անվտանգ երթևեկությունը։

Ճանապարհը մասամբ մերկասառույց է ու ելնելով վարորդների անվտանգությունից՝ պարեկները առանձին-առանձին են թույլատրում, որպեսզի բեռնատարները տեղաշարժվեն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
23:33 Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները