Արտաքին 2 տարի առաջ - 22:27 13-12-2023

ԵԽ-ն հավանություն է տվել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու բանաձևին

Դեկտեմբերի 14-15-ը նախատեսված ԵՄ ընդլայնման հարցով գագաթնաժողովին ընդառաջ Եվրախորհրդարանը հավանություն է տվել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու և կազմակերպությանն Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի անդամակցության բանակցությունները մեկնարկելու կոչով բանաձևին: Փաստաթուղթը խորհրդատվական բնույթ է կրում։ Եվրախորհրդարանի պատգամավորները նաև ողջունում են Եվրամիությանը մոտենալու՝ Հայաստանի կառավարության պատրաստակամությունը։

Միաժամանակ, բանաձևը շեշտում է՝ ԵՄ-ին անդամակցության արագացված ընթացակարգեր չպետք է ներդրվեն: Հավանական թեկնածու երկրները պետք է հավատարիմ լինեն ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի սկզբունքներին, տնտեսական բարեփոխումներին:

Եվրախորհրդարանը ափսոսանք է հայտնում, որ Հունգարիայի վարչապետը դեմ է Ուկրաինայի եվրաինտեգրման մասին բանակցությունների մեկնարկին: Ըստ բանաձևի՝ Վիկտոր Օրբանի հայտարարությունները խոչընդոտում են ԵՄ ընդլայնման գործընթացը:

Օրբանն էլ, ելույթ ունենալով Հունգարիայի խորհրդարանում, հայտարարել է՝ Եվրամիությանը Կիևի անդամակցությունը չի բխում Հունգարիայի և Միության շահերից:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
14:50 Լացում եմ, չկամ. Նազենի Հովհաննիսյանի արձագանքը Սոֆի Մխեյանի և Կարինայի պատրաստած ցնցող անակնկալին