Ներքին 2 տարի առաջ - 22:21 13-12-2023

Ուտեմ մռութդ․ ադրբեջանցի գերիների հետ դու էլ պետք ա հանձնվեիր․ քաղաքացիների արձագանքը՝ Փաշինյանի գրառման տակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ 32 գերիներ վերադարձել են Հայաստան, դրան կից տեղադրեց նաև զինծառայողների անվանացանկը։

Հարյուրավոր օգտատերեր Փաշինյանի գրառման տակ մեկնաբանություններ են գրել՝ շնորհակալություն հայտնելով գերիներին վերադարձնելու համար։

Կան նաև օգտատերեր, որոնք այնքան էլ լավ չեն արտահայտվել Փաշինյանի հասցեին։

Oragir.News-ը առանձնացրել է գրառումներից մի քանիսը։

Ֆեյսբուքյան օգտատեր Մարինե Ուզունյանը գրել է․ «Հարգանքներս, Պարոն Փաշինյան, զգույշ եղեք, լավ կլինի Ռուսաստան չգնաք»։



Մեկ այլ օգտատեր էլ՝ Գրիգոր Գասպարյանը, գրել է․ «Հարիր չէ երկրի վարչապետին նման հրապարակումներ անելը»։



Քաղաքացիներից մեկ ուրիշն էլ՝ Էմկա Վահանովան, նման կարծիք է հայտնել․ «Հեսա Զախարովան կասի նոյեմբերի 9-ի փաստաթղթի և մեր ջանքերի շնորհիվ կարողացան կազմակերպել գերիների վերադարձը»։



Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Մալխսն էլ գերիների վերադարձի համար շնորհակալությունէ հայտնել ոչ թե Փաշինյանին, այլ ԱՄՆ-ին․ «Շնորհակալություն ԱՄՆ-ին»։



Եղել են նաև ավելի կրեատիվ մտքեր արտահայտող օգտատերեր։ Օրինակ՝ Հասմիկ Գրիգորյանը Փաշինյանին այս ձևով է շնորհակալություն հայտնել․ «Ուտեմ մռութդ, Վարչապետ ջան»։

Փաշինյանի գրառման տակմեկնաբանություն է գրել նաև նրա թոփ երկրպագուն՝ Սեմա Գասպարյանը․ «Իսկ մնացա՞ծը»։

Մեկ այլ օգտատեր էլ՝ Քրիստինե Հովհաննիսյան-Բաբայանը, Փաշինյանին առաջարկել է հանձնվել Բաքվին․ «Ադրբեջանցի գերիների հետ դու էլ պետք ա հանձնվեիր»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում