Ներքին 2 տարի առաջ - 20:43 13-12-2023

ԿԶՆԱԿ հիմնադրամի նոր կառուցվածքը և «Դպրոցական սնունդ» ծրագրի հաշվետվությունը քննարկվել են հոգաբարձուների խորհրդի նիստում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար, խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը:

Նիստին մասնակցել են հոգաբարձուների խորհրդի անդամները, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը:

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, այդ թվում՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի նոր կառուցվածքի հաստատումը, ԿԶՆԱԿ-ի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի 2023թ. 3-րդ եռամսյակի գործողությունների պլանի հաշվետվությունների հաստատումը և այլն:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է հատկապես հիմնադրամի նոր կառուցվածքի հաստատումը:

«ԿԶՆԱԿ հիմնադրամի ստեղծումն ի սկզբանե նպատակ է ունեցել ձևավորելու այնպիսի միջավայր, որը միտված կլինի կրթության բովանդակության բարելավմանն ու դպրոցների աջակցությանը, և որտեղ մշտապես գաղափարների գեներացման հնարավորություն կստեղծվի»,- ասել է նախարարը:

ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանն ընդգծել է, որ հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ ունենալով իր առջև դրված հստակ խնդիրներ, մասնավորապես՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի փորձարկումը Տավուշի մարզում, առարկայական ծրագրերի փորձարկումը և, ըստ անհրաժեշտության, լրամշակումը, ուսուցիչներին մեթոդական աջակցության տրամադրումը: Այս աշխատանքների իրականացման նպատակով ձևավորվել են բնագավառների, չափորոշիչների, գնահատման ու վերապատրաստումների բաժինները: Արտաշես Թորոսյանի խոսքով՝ այս բաժինները բավականին ինտենսիվ աշխատանք են կատարել, սակայն ներկայում, երբ չափորոշչի ներդրման հետ կապված աշխատանքները մտել են առավել կայուն փուլ, հիմնադրամի կառուցվածքը փոփոխելու անհրաժեշտություն կա:

«Պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում աշխատանքներում ներգրավել համակարգում առկա կարող մասնագետներ, որ աշխատում են դպրոցներում, կրթության բնագավառում իրենց գործունեությունն իրականացնող հասարակական և միջազգային կազմակերպություններում: Բացի այդ՝ մշտապես կարիք է լինում այցելել ՀՀ տարբեր մարզեր՝ դասալսումներ, կարիքների գնահատում, հետազոտություններ իրականացնելու նպատակով: Փորձագետների միջոցով հնարավորություն կստեղծվի ներգրավել մասնագետներ հենց մարզերից»,- ներկայացրել է Արտաշես Թորոսյանը:

ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի տեղեկացմամբ՝ պարբերաբար հայտարարվելու է փորձագետների բաց մրցույթ, և ձևավորվելու է փորձագետների շտեմարան: Ըստ այդմ՝ հիմնադրամի հաստիքների շուրջ 40%-ը կազմելու են փորձագետները:

Խուրհուրդը հաստատել է նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» (ԴՍԵԲ) հիմնարկի 2023 թվականի երրորդ եռամսյակի գործողությունների պլանի հաշվետվությունը, որը ներկայացրել է հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը: Վերջինս հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել ծրագրի զարգացման հիմնական ձեռքբերումները և ուղղությունները՝ առանցքային փաստերով, հիմնական բաղադրիչներով, հաջողության պատմություններով: Սաթենիկ Մկրտչյանը նաև ընդգծել է՝ «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը վերահսկում է դպրոցներում ծրագրի իրականացումը, մշակում ճաշացանկեր, մասնագիտական ​​դասընթացներ կազմակերպում ծրագրի շահագրգիռ կողմերի համար:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ մեր երկրում «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջող իրականացումն դրական օրինակ է այլ երկրների համար: ԿԳՄՍ նախարարը նաև կարևորել է Երևանի դպրոցները ևս ծրագրի շահառուների ցանկում ընդգրկելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք՝ դպրոցական ճաշարանների վերանորոգումից, կահավորումից, տաք սննդին անցումից հետո քայլ առ քայլ ծրագրի կառավարումը հանձնվել է ՀՀ կառավարությանը և 2023 թ. հուլիսին ամբողջովին ազգայնացվել. այսօր ծրագրից օգտվում են ՀՀ բոլոր մարզերի 1000 դպրոցների 100 հազարից ավելի երեխաներ:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին