Միտք Ներքին 2 տարի առաջ - 15:20 13-12-2023

Լյուստրացիա՞, թե՞ կերակրատաշտից զրկելու սպառնալիք. ինչ է սպասվում փետրվարին

Դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ ԵՄ-ն 50 տոկոսով ավելացնում է ՀՀ-ում դիտորդների թիվը։ Ակնկալվում է, որ դիտորդական առաքելության համալրումը տեղի կունենա 2024-ի փետրվարին, երբ լրանում է ՀՀ-ում Եվրամիության առաքելության մեկ տարին։

Եվրոպացիների նոր դեսանտի մասին այս հայտարարությունից օրեր առաջ Իջևանում ՔՊ նախաձեռնող խմբի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց, որ 2024-ի փետրվարին սկսելու են մի գործընթաց, որի ժամանակ կուսակցությունից դուրս են հրավիրելու նրանց, որոնք չեն առաջնորդվում անկախության և ժողովրդվարության գաղափարներով։

Իշխանական կուսակցություն, ընդհանրապես՝ ձգում է անգաղափար, ապաքաղաքական մարդկանց։ 1989-1990 թվականներին հազարավոր նախկին կոմունիստներ ՀՀՇ-ական դարձան։ 1997-1998-ին հազարավոր նախկին ՀՀՇ-ականներ դարձան ՀՀԿ-ական։ Իսկ թավշյա հեղափոխությունից հետո շատերը շորերից պոկեցին ՀՀԿ-ի կրծքանշանն ու «դուխով» գլխարկներ դրեցին։ ՔՊ-ն լի է այդպիսի պատեհապաշտներով ու պոպուլիստներով, որոնք, սակայն թե՛ հիմա, թե՛ փետրվարին միասնաբար կկանգնեն այնտեղ, որտեղ նրանց հրամայի կուսակացության առաջնորդը։ Հետևաբար՝ ի՞նչ իմաստ ունի փետրվարին մաքրում անցկացնելու մասին ակնարկը։

ԵՄ դիտորդական առաքելության ավելացման ու ՔՊ ախոռները մաքրելու մասին հայտարարությունները համադրելով, կարելի է ենթադրել, որ ՀՀ-ն վեկտոր փոխելու ուղղությամբ քայլեր է անելու առաջիկայում։ Հետևաբար՝ մաքրելու մասին ակնարկը վերաբերում է լյուստրացիային։ Այսինքն՝ ոչ թե կուսակցությունն, այլ իշխանությունն է մաքրվելու ռուսական գործակալներից, որոնք ավանդաբար կասկածի տակ են դրել ՀՀ անկախությունը, ժողովրդի ազատության իրավունքը։ Իսկ լյուստրացիա հնարավոր է այն դեպքում, երբ ՀՀ-ն աշխարհաքաղաքական վեկտոր փոխի, ժողովրդավարությունը հռչակի քաղաքակրթական ընտրություն, ցանկություն հայտնի միանալ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։ Այդպիսի ընտրությունից հետո իշխանությունը, բնականաբար, պիտի զրկի ռուսական գործակալներին պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Այս առումով՝ Փաշինյանն ակնարկում է, որ լյուստրացիան կոշտ չեն անելու, այլ խնդրելու են, որ իրենց դիմումի համաձայն դուրս գան կուսակցությունից, հետևաբար՝ նաև ազատվեն պետական պաշտոնից։

Իրականում՝ ՔՊ-ական իշխանությունը կարող է վեկտոր փոխել, եթե հաստատ իմանա, որ ՌԴ-ն հեռանալու է տարածաշրջանից։ Ուստի՝ Նիկոլ Փաշինյանը, որպես ինֆորմացիայի կրող, հավանաբար, ունի ստուգված տեղեկատվություն, որ ՌԴ նախագահի առաջիկա ընտրություններին զուգահեռ Մոսկվայում հակակառավարական և հակապատերազմական ցույցեր են կազմակերպվելու, որոնց ճնշմամբ գործող նախագահը կարող է զիջումներ անել Արևմուտքին և հրաժարվել տարածաշրջանային հավակնություններից։ Այս կանխատեսման շրջանակում է տեղավորվում նաև ԵՄ դիտորդների թվակազմի ավելացումը, որոնք գալիս են լցնելու ռուսների ենթադրյալ հեռանալուց հետո առաջանալիք վակուումը։

Կա նաև իրատեսական վարկած, որ ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն ու լյուստրացիա չի լինելու։ ԵՄ դիտորդները միայն ադրբեջանական ագրեսիան զսպելու համար են ավելացնում, իսկ Փաշինյանի՝ ՔՊ-ն մաքրելու ակնարկը սոսկ սպառնալիք է ուղղված սեփական կուսակիցներին, որ խելոք մնան, թե չէ՝ կզրկվեն կերակրատաշտից օգտվելու արտոնությունից։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը