Ներքին 2 տարի առաջ - 18:22 12-12-2023

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ պարոն Տուսկ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեհաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Կայացած ընտրությունների արդյունքները, անկասկած, վկայում են Ձեր հանդեպ Լեհաստանի քաղաքացիների բարձր վստահության, երկրի կայուն զարգացման ապահովման գործում Ձեր կարողությունների, հեղինակության և հարուստ փորձի պահանջարկի մասին:

Մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ և հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և առաջընթաց: Ձեզ լավ ճանաչելով՝ հավատացած եմ, որ Ձեր խոստացած «լավ քաղաքական փոփոխությունները Լեհաստանում», իրոք, անխուսափելի են:

Ձեզ ուղղված իմ վերջին նամակը՝ գրված 17.10.2020թ., իմ Հայրենիքի մի մասում՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետությունում) հայ ժողովրդին բնաջնջումից փրկելու համար Ձեր հրապարակավ և ոչ հրապարակավ միջամտության խնդրանքս էր՝ որպես Եվրոպայում հայտնի առաջատար քաղաքական գործչի:

Ցավոք, կանխատեսածս «մեծ ողբերգությունը» տեղի ունեցավ. 21-րդ դարում, քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ, Արցախում հայ ժողովուրդը էթնիկ զտման ենթարկվեց հայատյացությունը պետական քաղաքականություն դարձրած Ադրբեջանի կողմից: Հարյուր հիսուն հազար հայերից ոչ ոք չմնաց իր բնօրրանում:

Բայց հիմնախնդիրը, մեր համոզմամբ, լուծված չէ, պարզապես չի՛ կարող այդպես լուծվել, և հայկական Արցախի էջը փակված չէ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և հղում լավագույն բարեմաղթանքներս:

Ընդունեք խնդրեմ իմ խորին հարգանքների հավաստիքը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին