Վարդենյաց լեռնանցքում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Լարսը բաց է
copy image url

Վարդենյաց լեռնանցքում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Լարսը բաց է

Ներքին 1 տարի առաջ - 09:10 12-12-2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։