Ներքին 2 տարի առաջ - 17:50 11-12-2023

Հորեղբորս ծանոթները վկայություն են տվել, թե հայրս անհետ կորած է, որ տունը վաճառի․ հայրս ողջ է

Օրեր առաջ Oragir.News-ն անդրադարձել էր Արգիշտի 9/16 հասցեում բնակվող ընտանիքի խնդրին, ովքեր նշում էին, որ իրենց ազգականն առանց իրենց տեղյակ պահելու գործարքի է գնացել, իրենց տունը վաճառել ինչի հետևանքով հայտնվել են փողոցում։

Ընտանիքը պատմում էր, որ 60 տարի բնակվել է այդ հասցեում, որտեղ ժառանգներ համարվող եղբայրներից մեծն անհետ կորած է համարվում, իսկ եղբայրներից փոքրը առանց միջնեկ եղբոր իմացության և թույլտվության սեփականաշնորհել է տունն ու հողատարածքը և եղբորն ու նրա ընտանիքի անդամներին, որից մեկը անչափահաս երեխա է տանից վտարել է։

Oragir.News-ի՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ընթերցողներից մեկը, տեսանյութը դիտելուց հետո կապ է հաստատել մեզ հետ և հայտնել, որ ինքը անհետ կորած համարվող եղբոր դուստրն է՝ Սիլվան, և իր հայրը ողջ է։ Կնոջ խոսքով՝ տունը առանց իր հոր թույլտվության վաճառելը անօրինական է և ինքը դիմելու է իրավապահ մարմիններին․

«Իրենք 3 եղբայր են, հայրս շատ վաղուց իր ընտանիքի հետ ապրում է ՌԴ-ում, և կապը մյուս եղբայրների հետ կորել էր։ Պատահական տեսա ձեր տեսանյութը և հասկացա, որ փոքր հորեղբորս կինը՝ Գոհարը, ով տարիներ առաջ դիմել էր «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին, պահանջելով տունն ազատել, սակայն այն ժամանակ նրան դա չի հաջողվել, և հիմա վերջաապես հասել է իր ուզածին»։

Սիլվան ասաց, որ այդ տանը բացի միջնեկ և փոքր եղբոր ընտանիքի անդամներից գրանցված են նաև ինքը, հայրն ու մայրը, և, չնայած նրան, որ հայրն այս պահին հիվանդ է և բուժման կուրս է անցնում, հարկ եղած դեպքում կգան Հայաստան, որպեսզի հասկական, թե ինչպես են հորեղբայրն ու նրա կինը ապօրինաբար սեփականաշնորհել ժառանգություն համարվող տունը։

«Ես ինքս իրավաբան եմ, բայց Ռուսաստանում նման անօրինականություններ չեն լինում, ինձ համար տարօրինակ է, բայց կարծում եմ հորեղբայրս մի 2 ծանոթ, մի 2 հարևան է գտել, որ ի օգուտ իրեն ինչ-որ բաներ են ասել, վկաներ է տարել, որ ասեն՝ հայրս անհետ կորած է։ Չնայած նրան, որ հայրս 2004 թվականին եղել է Հայաստնում, և 2016-ին՝ իմ հարսանիքի ժամանակ է եղել ՀՀ-ում, գնացել այդ տուն, բայց տանը մարդ չի եղել, բայց հարևանները տեսել են նրան, խոսել նրա հետ։ Եվ նորից եմ ասում, մենք դիմելու ենք ՀՀ-ի իրավապահ մարմիններին, հարկ եղած դեպքում էլ կգանք Հայաստան»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ