Մամուլ Արտաքին 2 տարի առաջ - 10:00 11-12-2023

ԱՄՆ-ն Իսրայելից պահանջում է Գազայում ավարտել ռազմական գործողությունները մինչև տարեվերջ․ The Economist

Բրիտանական The Economist պարբերականը գրում է․

ԱՄՆ իշխանություններն Իսրայելին տեղեկացրել են, որ անհրաժեշտ է մինչև տարեվերջ ավարտել ռազմական գործողությունը Գազայի հատվածում։

Ամերիկյան իշխանությունների դիրքորոշումը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ վերջերս Իսրայել կատարած այցի ժամանակ։ Սակայն երկու երկրի իշխանությունները հրապարակայնորեն հերքում են, որ ԱՄՆ վարչակազմը ժամկետներ է սահմանել իսրայելցիների համար:

Իսրայելը ընդամենը մի քանի շաբաթ ունի Գազայի հատվածում ռազմական հաջողությունների հասնելու համար: Եթե դա տեղի չունենա, ապա, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը կկրճատի Իսրայելին տրամադրվող ռազմական օգնությունը, իսկ դա միայն կբարդացնի երկրի վիճակը։

Միևնույն ժամանակ մինչև նոր տարի Իսրայելի հաղթանակի հավանականությունը շատ ցածր է։

Լրագրողները ենթադրում են, որ Իսրայելը կշարունակի իր ռազմական արշավը։ Իսրայելի պաշտպանության ուժերը, ամենայն հավանականությամբ, կշարունակեն ռազմական արշավը, թեկուզ ավելի քիչ ինտենսիվությամբ և հենվելով ցամաքային ուժերի վրա։ Նման սցենարի դեպքում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կշարունակի վերահսկել Գազայի մի մասը։

ԱՄՆ իշխանությունները նաև պահանջում են Իսրայելից ավելի շատ ջանքեր գործադրել՝ «թեթևացնելու պաղեստինցի խաղաղ բնակիչների տառապանքը», հատկապես Գազայի հատվածի հարավում, ավելացնում է հրատարակությունը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ