Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:41 10-12-2023

Քամանչեն վերցրի ձեռքս ու հասկցա, որ ինքն իմս է, ես էլ իրանը. շիրակցի երաժիշտի պատմությունը

62-ամյա Վարուժան Հակոբյանը դեռ փոքր տարիքից երգ ու երաժշտության մեջ է մեծացել։ Դուդուկ, կլարնետ, շվի, բայց Վարուժան Հակոբյանին ավելի շատ լարային գործիքներն էին հետաքրքրում։ Ասում է`գուցե այն ժամանակ դա պատահական ընտրություն էր, բայց այսօր վստահ է, որ քամանչահար դառնալը ամենաճիշտ որոշումն է եղել, որի համար երբեք չի զղջում։

Վարուժան Հակոբյանը ծնունդով Շիրակի մարզի Ախուրյան գյուղից է, Ախուրյան համայնքում՝ միակ քամանչահարը։ Նախքան հարցազրույցը սկսելը նվագում է Սայաթ-Նովայի «Քամանչան», հետո խոստովանում, որ իր ամենասիրելի երգն է։

«Քամանչեն ընձի դուր եկավ, հենց վերցրի ձեռքս ու հասկցա, որ ինքն իմս է, ես էլ իրանը։ Քամանչան բարդ գործիք է, ես ռիսկի դիմեցի, սովորեցի, հիմա էլ աշակերտներիս ու ուսանողներիս եմ սովորեցնում»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է շիրակցի քամանչահարը։

62-ամյա երաժիշտը սրտնեղում է, որ այսօրվա երիտասարդությունը հետաքրքրված չէ ազգային նվագարաններով, բայց ինքը իր գիտելիքները պատրաստ է փոխանցել մատաղ սերնդին, որպեսզի պահպանվի ազգայինը, հայեցին։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը