Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:09 10-12-2023

Օտարերկրացիների խուլիգանությունն ու պատիժը նույն սադրանքի տեսարաններն են

Թշնամաբար տրամադրված երկրների թիրախներից մեկը հասարակական կամ ներքին խաղաղությունն է։ Չբարեկամները փորձում են խուլիգանական սադրանքներով բարկացնել, զզվեցնել, նյարդայնացնել ժողովրդին, հանել հավասարակշռությունից։ Այնուհետև ստեղծել կեղծ պատկեր, թե հանրությունը դաժանորեն պատժել է խուլիգաններին։ Այդ ամենը նկարել և հատվածաբար ներկայացնել որպես անհանդուրժողականություն, օտարերկրացիների նկատմամբ բռնություն և այլն։

Այսիպիսի իրական, կազմակերպված սադրանք տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը։ Տեսանյութեր տարածվեցին, թե ինչպես են Երևանում երկու օտարերկրացի՝ կին և տղամարդ, հայհոյանքներ հնչեցնում, մրգեր շպրտում հյութ քամող աղջկա ուղղությամբ, ծաղիկների կրպակից գողանում ծաղիկներ և ոտնատակ անում։ Իսկ դրանից մի քանի ժամ անց ՀՀ մի քանի քաղաքացիներ իբր գտնում են կնոջը, նրա վրա ներկ կամ նռան հյութ լցնում, ստիպում ներողություն խնդրել իրենց արարքների համար, մասամբ սափրում գլուխը։ Եվ այդ ամենը հետո ներկայացնում են իբրև օտարերկրացիների նկատմամբ բռնություն։

Սադրանքը պարունակում է նաև ակնարկ, թե ականատես հանրությունը համարժեք չի արձագանքում և տեղում չի պատժում խուլիգանին։ Սա ոչ միայն վիրավորական է, այլև վտանգավոր։ Հանդուրժողականությամբ հայտնի հայ հասարակությունը կարող է ազդվել այս տեսարաններից։ Եվ նման խուլիգանություն տեսնելիս ոչ թե մի քանի ժամ անց, այլ տեղում կարող են պատժել խուլիգանին և ենթարկվել քրեական պատասխանատվության ինքնիրավչության համար։

Նույնիսկ եթե խուլիգաններին ցուցադրաբար պատժողը դիմակով չլիներ, ենթադրելի է, որ և՛ խուլիգանության, և՛ պատժի տեսարանները նախապես մշակված ու բեմադրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից միասնական սցենարով։ Ու անկախ այն բանից, թե սադրանքին ինչ գնահատական կտան իրավապահ մարմինները, պարզ է, որ ժողովրդի դեմ հոգեբանական կազմակերպված գրոհ է տեղի ունեցել։ Եվ հիմա խնդիրը ոչ միայն խուլիգաններին պատասխանատվության ենթարկելն է ու սցենարիստին բացահայտելը, այլև խուլիգանության և խուլիգաններին պատժելու տեսարանների արձագանքները չեզոքացնելը։

Պարզ ասած՝ անցանկալի հետևանքները չեզոքացնելու և ներքին խաղաղության վերականգնման համար պետք է հավելյալ ջանք գործադրել, այնպես անել, որ օտարերկրացիները չփորձեն ընդօրինակել խուլիգաներին և չկրկնեն նման լկտի արարքներ, իսկ քաղաքացիները նման արտաքին ունեցող օտարերկրացիներին անտեղի չթիրախավորեն։ Այս հարցում ՆԳՆ-ին կարող են աջակցել ոչ միայն ԱԱԾ-ն, այլև փոքրամասնությունների համայնքները, դեսպանատները, իրավապաշտպան, միջազգային կառույցները։ Մասնավորապես՝ եթե տեսարանում ռուսերեն խոսող օտարերկրացի խուլիգանները ՌԴ քաղաքացի են, ապա ՌԴ դեսպանը պիտի քաղաքական պատասխանատվությամբ վերաբերվի,հրապարակավ դատապարտի իր քաղաքացիների կատարած խուլիգանությունն ու հավելյալ ջանք գործադրի, որ նման բան չկրկնվի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել

Ձեզ գուցե հետաքրքրի