Ներքին 2 տարի առաջ - 19:36 09-12-2023

Հարգանքի տուրք՝ Կիևում hայ և ուկրաինացի ժողովուրդների զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ

Այսօր նշվում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը:

Դեսպան Վլադիմիր Կարապետյանի ու դեսպանության անձնակազմի, ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովաննիսյանի և Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանի, համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցվեց Կիևում տեղադրված hայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:

Միջոցառմանը նաև ներկա էին և ելույթով հանդես եկան Ուկրաինայում գործող եկեղեցիների, Ուկրաինայի էթնիկ քաղաքականության և խղճի ազատության պետական ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, հունական և արաբական համայնքի ղեկավարները:

Անդրադառնալով օրվա խորհրդին, դեսպանը շեշտեց Հայաստանի նախաձեռնությունը, որին միացավ Ուկրաինան՝ ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ը որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր ամրագրելու ուղղությամբ։

Վ․ Կարապետյանը նաև մեջբերեց դեկտեմբերի 4-ին Մարդու իրավունքների խորհրդի միջնստաշրջանային հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Ա․ Միրզոյանի ելույթից հատվածներ, մասնավորապես նախարարի հավաստիացումը, որ «չնայած մարդու իրավունքների և անվտանգության միջազգային համակարգի բոլոր անհաջողություններին՝ մենք շարունակելու ենք ակտիվորեն ներգրավվել Մարդու իրավունքների խորհրդում և այլ բազմակողմ հարթակներում՝ ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման գործիքների և մեխանիզմների հետագա մշակման համար»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում