Արտաքին 2 տարի առաջ - 14:44 09-12-2023

Բուլղարիան Ուկրաինային զրահատեխնիկա կտրամադրի․ խորհրդարանը նախագահի վետոն շրջանցել է

Բուլղարիայի խորհրդարանը ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 8-ին կայացած նիստում շրջանցել է երկրի նախագահ Ռումեն Ռադևի վետոն, որը դրել էր Ուկրաինային զրահատեխնիկայի անհատույց փոխանցման համաձայնագրի վրա։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վետոյի հաղթահարման օգտին քվեարկել է 162 պատգամավոր, դեմ՝ 55-ը։

Նշենք, որ Կիևին 100 բուլղարական զրահափոխադրիչներ տրամադրելու մասին պայմանագիրը ստորագրվել է օգոստոսին՝ Բուլղարիայի ՆԳՆ-ի և Ուկրաինայի պաշտպանության նախարարության կողմից, որը վավերացվել էր երկրի խորհրդարանի կողմից նոյեմբերի 22-ին։ Սակայն դեկտեմբերի 4-ին Ռադևը վետո դրեց դրա վրա՝ ասելով, որ այդ տեխնիկան կարող է օգտակար լինել հենց Բուլղարիային, օրինակ՝ սահմանների պաշտպանության կամ բնական աղետների դեմ պայքարում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:10 Քոչարյանի կալանավորումը վրեժխնդրության դրսևորում է․ Աննա Գրիգորյան
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա