Ներքին 2 տարի առաջ - 22:16 08-12-2023

ԱԱԾ-ականների ատեստավորման մասին օրենսդրական փոփոխությանը չի կարող հաջորդել լյուստրացիան․ Հովիկ Աղազարյան

«Ես կարող եմ ենթադրել, որ ԱԱԾ-ում պաշտոնավորում են մարդիկ, որոնք դեռ հին ժամանակներից են պաշտոնավորել, և հետևաբար նրանք որոշակի կապեր ունեն նախկին Խորհրդային Միության ագենտների հետ։ Բայց «հինգերորդ շարասյուն» հասկացությունն այս պարագայում կիրառելի չէ։ Իսկ այս օրենսդրական փոփոխությանը չի կարող հաջորդել լյուստրացիան»,- պատասխանեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ Oragir.News-ին տված հարցազրույցում մեկնաբանելով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի՝ դեկտեմբերի 7-ին խորհրդարանին առաջին ընթերցմամբ ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Վալի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ն առաջարկում է վերացնել Ազգային անվտանգության մարմինների ծառայողների կողմից արհեստակցական կազմակերպություններին անդամակցելու արգելքը՝ ապահովելով ՀՀ ՍԴ 2023 թվականի ապրիլի 11-ի որոշման պահանջը: Առաջարկվել է նաև հստակեցնել Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորմանը վերաբերող որոշ իրավակարգավորումներ: Այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը, դեկտեմբերի 7-ին խորհրդարանին առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ծառայության ընդունվողների համար ատեստավորման ժամկետ առաջարկվել է սահմանել պաշտոնին նշանակվելուց հետո 3-9 ամիս՝ գործող 3-6 ամսվա փոխարեն: Նախատեսվում է առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողների համար, մինչև նոր պաշտոնում ատեստավորվելը, պահպանել նախորդ պաշտոնի համար հաշվարկված հավելավճարը:

«Վերանայվում են Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվելու համար նախատեսված սահմանափակումները՝ հստակեցնելով օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձանց ծառայության ընդունվելու հետ կապված հարաբերությունները»,- մանրամասնել է Անդրանիկ Սիմոնյանը՝ ընդգծելով, որ առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը կարևոր նշանակություն ունի Ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը պատշաճ որակով կազմակերպելու, առավել արդյունավետ ատեստավորման գործընթացն իրականացնելու տեսանկյունից:

Կառավարությունն առաջարկել է օրինագիծը քննարկել 24-ժամյա ռեժիմով:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ