Ներքին 2 տարի առաջ - 21:26 08-12-2023

Պիտի հիշեն, որ գործ ունեն բորենիների հետ, որոնց կողմից մի օր հոշոտվելը անխուսափելի վերջաբանն է. Աննա Մկրտչյան

Հայկուհի Հարությունյանը երեկ չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ ՔՊ-ականները տապալեցին նաև հանձնաժողովի անդամի երկրորդ թեկնածու, հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանի քվեարկությունը։

Պատգամավորները երկու թեկնածուների քվեարկությունն էլ բոյկոտել են։ Ընդ որում՝ թե՛ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, թե՛ ընդդիմությունը։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ․

«Մարդիկ, ովքեր աշխատել են Նիկոլի հետ 2018-ից, իմ կողմից ընկալման բազմաթիվ վերապահումներ ունեն։

ԿԿԽ հանձնաժողովականները, ովքեր ընտրվել էին 7-րդ գումարման ԱԺ-ի նիկոլական ֆրակցիայի օժանդակությամբ, ևս այդ վերապահումների շրջանակներում են։

Իմ անհատական վարքագիծը առարկայորեն բացառում է համագործակցության տեսական հնարավորությունը։ Ավելին՝ դրա մասին անգամ ԱԺ նախագահի աթոռին բախտի բերմամբ հայտնվածն իր ելույթում, ցույց տալով մեր ֆրակցիայի պատգամավորների աթոռները, ասաց, որ այդ կողմի հետ անգամ խոսելու իմաստ չի տեսնում։ Իսկ այդ ջղաձգման պատճառն, իհարկե, դավաճանների հետ ընդհանրություններ ունենալու հաստատակամ մերժումն է։

Իսկ ՔՊ կույտին այս կամ այն ժամանակամիջոցում ծառայություններ մատուցած, հետո ինչ-որ բան չկիսած անձինք միշտ պիտի հիշեն, որ գործ ունեն բորենիների հետ, և այդ բորենիների կողմից մի օր հոշոտվելն անխուսափելի վերջաբանն է։

Ավարտելով ասեմ, որ որևէ օրինակ չեք գտնի իմ՝ ՔՊ կույտի բերած թեկնածուներից գեթ մեկի օգտին քվեարկելու, իսկ մասնակցելուց՝ քվերակել եմ դեմ»,-ասաց Աննա Մկրտչյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից