ԱԺ նիստում քննարկվեց «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով զբոսաշրջային գործունեությունը դառնում է ծանուցման ենթակա, սահմանվում են միջազգային մեխանիզմներ՝ զբոսավարներին որակավորելու համար, զբոսաշրջային օպերատորների համար սահմանվում են պահանջներ՝ պայմանագրի կնքման, ֆինանսական երաշխիքների մասին:
ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն իր ելույթում ասաց, որ Արթիկում վերջերս այցելել է սուրբ Գևորգ եկեղեցի, որի կեսը դեռ վերականգնված չէ ու անգամ ցուցատախտակ չկար: Նա ասաց, որ Ակրոպոլիսը ամեն ժամ 2000 զբոսաշրջիկ ունի, իսկ Էրեբունի ամրոցով մենք չենք զբաղվում:
Նա նաև խորհուրդ տվեց Քերոբյանին. «Խնդրում եմ աշխատաշուկայում սեռով պայմանավորված բաժանումներ մի արեք, նրբանկատ գտնվենք, հեռվանանք այն կարծրատիպերից և այդ սեքսիստ մոտեցումներից»: