Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:00 08-12-2023

Հայաստանը 2.9 միլիոն դոլարի դրամաշնորհ է ստացել՝ ԼՂ-ից տեղահանված երեխաների հոգեկան առողջությանը և հոգեֆիզիկական վիճակին օժանդակելու համար

Ըստ Համաշխարհային բանկի հայտարարության՝ Հայաստանն ընտրվել է «Պետության և խաղաղության կառուցման հովանոցային հինադրամի» նոր դրամաշնորհ ստանալու համար՝ երկրի 200-ից ավելի դպրոցներում Լեռնային Ղարաբաղի շրջանից տեղահանված երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը և հոգեֆիզիկական վիճակին օժանդակելու համար։ Դրամաշնորհով ֆինանսավորվելու է Համաշխարհային բանկի և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի կողմից առաջիկայում համատեղ իրականացվելիք ծրագիրը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկից հայտնում են, որ 2.9 միլիոն դոլար դրամաշնորհային գումարը կուղղվի Հայաստանի դպրոցներում տեղահանված երեխաների և դեռահասների սոցիալական ինտեգրմանը և դպրոցների անձնակազմի կարողությունների զարգացմանը և մենթորինգին՝ տեղահանված երեխաներին և դեռահասներին, նրանց ընտանիքներին և ընդունող (հյուրընկալող) համայնքների աշակերտներին հոգեկան առողջության և հոգեբանասոցիալական համապատասխանեցված աջակցության տրամադրման համար։

Այն տեխնիկական աջակցություն կցուցաբերի կրթական համակարգում՝ տեղահանված երեխաների և դեռահասների ինտեգրման համապարփակ մոտեցման, ինչպես նաև՝ հոգեկան առողջության և հոգեբանասոցիալական աջակցության մասնագիտացված ծրագրի նախագծում՝ դպրոցներում փոփոխության վրա հիմնված ուսուցման, տեղական համայնքների հետ գործակցության և մոնիթորինգի ու գնահատման ամուր համակարգերի համակցման միջոցով։ Դրամաշնորհային ծրագիրը կօժանդակի նաև նոր ուսումնական ծրագրում հոգեկան առողջության և հոգեբանասոցիալական աջակցության տրամադրման ինտեգրմանը։

«Պետության և խաղաղության կառուցման հովանոցային հիմնադրամը» (State and Peacebuilding Umbrella Trust Fund) Համաշխարհային բանկի կողմից կառավարվող բազմադոնորային գլոբալ հիմնադրամ է, որը գործընկերների հետ աշխատում է փխրունության, հակամարտության և բռնության դրդապատճառներին և ազդեցություններին անդրադառնալու և երկրների և ազդակիր բնակչությունների, համայնքների և կառույցների դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ։ Հիմնադրամին աջակցում են Դանիան, Գերմանիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան։

Նշվում է, որ Համաշխարհային բանկը ներկայումս Հայաստանում ֆինանսավորում է 500 միլիոն ընդհանուր արժեքով 10 ծրագիր։ Հայաստանում 1992 թ․-ին իր գործունեության սկզբից ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 2.7 միլիարդ դոլար է տրամադրել Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), որի դոնոր Հայաստանը դարձավ 2023 թ․-ին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և հավատարմագրային հիմնադրամներից։ Համաշխարհային բանկը հանձնառու է շարունակելու իր աջակցությունը Հայաստանի զարգացման ուղուն՝ վերջ դնելու ծայրահեղ աղքատությանը և խթանելու ընդհանուր բարգավաճումը ապրելու մոլորակի վրա:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան