Ուղիղ եթեր
Ձերդ ինքնահռչակ կամ այլ երկրից պարտադրված մեծություն 
copy image url

Ձերդ ինքնահռչակ կամ այլ երկրից պարտադրված մեծություն 

Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:25 08-12-2023
Կաստայական և դասակարգային բաժանումների ժամանակներում ամեն խավ կամ դասակարգ յուրահատուկ դիմելաձև ուներ։ Օրինակ՝ քաղաքացուն դիմում էին՝ պարոն, իսկ թագավորին, թագուհուն՝ Ձերդ մեծություն։ Ներկայում հավասարությունը գերակա արժեք է, սոցիալական բաժանում չկա։ Բայց կան մեծություններ։ Դրանք չակերտավոր արքաներ են, որոնք իրենց ոլորտներում կամ մասնագիտության մեջ այնպիսի մեծ բաներ են արել, որ համարվում են մեծություններ։ Ովքե՞ր մեր ժողովրդի համար մեծություն համարվում, կա՞ն որևէ մեկին մեծություն ճանաչելու միասնական չափանիշներ։ Եվ ընդհանրապես, ի՞նչ նշանակություն ունեն մեծությունները պետության և հասարակության համար։

Ժոովրդավարական հասարակություններում մեծությունները վայելում են հանրության սերը, հանրային հեղինակություններն են, որոնք հանրային արժեքների և արդարության պաշտպանության դիրքերում են։ Պարզ ասած՝ եթե կան արժեքներ, ապա կան նաև մեծություններ։

Հոգևոր առումով իրավիճակը մեզ մոտ փորք ինչ բարվոք է։ Աղայանի, Թումանյանի, Տերյանի, մեր մեծ գրողների, մշակույթի գործիչների ստեղծագործությունները ծանոթ են ժողովրդի մեծ մասին։ Վատ չէ նաև սպորտում։ Մարզիկների երկրպագուներ շատ կան։ Իսկ գիտնականների ճանաչման ու մեծարման շրջանակը չի անցնում ակադեմիական սահմանները։

Ինչ վերաբերում է փողին, ապա այստեղ մեծություններն ակնառու են։ Փողը դարձել է մեծության գնահատման չափանիշ։ Միլիոնատերին ոչ միայն մեծարում, այլև քծնում են, ուզում են նմանվել։ Ճանաչելի են նաև շոուբիզնեսի ասպարեզում հաջողություններ արձանագրած մարդիկ, երաժիշտներ, երգահաններ։ Նրանք ամենամեծ ճանաչումն ունեն, որովհետև հանրությանն կարևոր բան ասելու ամենաազդեցիկ միջոցը երգն է։ Հաջորդը կինոն է, որտեղից ճանաչելի են մեծ մասմաբ դերասանները։ Հետո հայտնի մարզիկներն են։ Կան ֆուտբոլի արքա, ռինգի արքա, ծանրամարտի և այլն, որոնց երկրպագուները համարում են մեծություն։

Մեծություններն անկախ իրենց կամքից հանրային հեղինակություններ են։ Նրանց օրինակը վարակիչ է, խոսքը մեջբերվում է, որպես ապացույց կամ ուղի։ Իրականում իդեալական մարդիկ չկան։ Եվ այդ պատճառով՝ մեծարումը սկսվում է մահվանից հետո։ Այնուամենայնիվ՝ եթե ժողովրդականություն վայելողները աշխատասեր, արդար, ազնիվ, մարդասեր, ազատասեր, օրինապահ են, ապա նրանց օրինակին հետևող հասարակությունն ու պետությունը կշահեն։ Իսկ եթե ժողովրդի համար մեծություն համարվեն սրիկաները, ապա պետությունը կկործանվի հասարակության բարոյական անկման, այլասերման հետևանքով։

Մեր երկրում, իհարկե՝ արժեքների ամրագրման ուղղությամբ աշխատանք տարվել և տարվում է, բայց անկազմակերպ, և ցանկալի արդյունք չկա։ Ժողովրդավարական արժեքները, որոնք ամրագրված են ազգային հիմնարար փաստաթղթերում, մեծ մասի կողմից չեն հարգվում։ Ազնվության, արդարության վերաբերյալ միասնական մոտեցումներ չկան։ Ժողովրդականությունից զատ, չկա որևէ չափանիշ, որով կարելի է բնութագրել մեծությունը։ Այս իրավիճակում մեզ մոտ մեծությունները մեծ մասամբ՝ ինքնահռչակ են, մանիպուլյացիայի արդյունք կամ այլ երկրից պարտադրված։

Օրինան՝ եթե մեր հանրությունը ժողովրդի ազատությունը բարձրագույն արժեք համարեր, ապա անկախության համար պայքարած, նահատակված մարդկանց կհամարեր մեծություն, Մովսես Գորգիսյանը ամենամեծ հայերից մեկը կհամարվեր։ Եթե արժեք լիներ արդարությունը, ապա հասարակության մեջ կլինեին արդարներ, նրանց մասին կիմանար ժողովուրդն, ու նրանց օրինակին կհետևեին մարդիկ, և այսքան շատ պատեհապաշտ պոպուլիստներ չէին բազմանա ու ժողովրդին չէին հասցնի հուսահատության եզրին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
17:50 Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ
18:24 Կարենը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին. մանրամասներ` հոսանքահարված զինվորի մասին
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
16:48 Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
15:12 Կարիքից ելնելով մեր համայնքում չոբանություն էր անում․ մանրամասներ՝ Արջուտի ողբերգական դեպքից
19:04 Մեղրիում էր ծառայում, մեկ տարին նոր էր լրացել․ նոր մանրամասներ՝ հոսանքահարված զինվորի մասին