Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:38 07-12-2023

Երկրաշարժից 35 տարի անց Շիրակում 1227 անօթևան ընտանիք կա

Այսօր 1988 թվականին դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է: 35 տարի առաջ այս օրը՝ ժամը 11:41-ին տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք, ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթևան։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև անօթևանության հարցին՝ նշելով․ «Եթե խոսենք անօթևանության խնդրի մասին, պետք է նշել, որ երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակում դեռևս հաշվառված 1227 ընտանիքներ կան, նրանցից 1016-ը Գյումրիում են։ Ունենք նաև դատական կարգով կարգավիճակ ստացած 7 ընտանիքներ՝ 2-ը Գյումրիից, 5-ը այլ բնակավայրերից։ Այս պահին նախագծա-նախահաշվային աշխատանքներ են իրականացվում Գյումրու Բուլվարային թաղամասում 4 բազմաբնակարան շենքերի կառուցման նպատակով, յուրաքանչյուր շենքն ունենալու է 45 բնակարան։

Շրջանառվում է կառավարության որոշման նախագիծ Անտառավան 26 շենքի բնակիչներին ԲԳՎ տրամադրելու մասով։ Աշխատանքներ են իրականացվում Տիգրան Մեծ 5 ա շենքի ամրացման նպատակով։ Ապամոնտաժվել է 58 տնակ։ Լիահույս եմ հաջորդ տարի այս գործընթացն առավել ինտենսիվորեն կընթանա»։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան