Ծակ կոշիկներով իշխանության եկած, հիմա թանկարժեք կոստյում կրողների հետ դիտարկելը ճիշտ չէ. Հակոբ Արշակյան
copy image url

Ծակ կոշիկներով իշխանության եկած, հիմա թանկարժեք կոստյում կրողների հետ դիտարկելը ճիշտ չէ. Հակոբ Արշակյան

Ներքին 1 տարի առաջ - 16:22 07-12-2023
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:


Նա նշեց, որ հանձնաժողովը ստեղծվել է իրենց իշխանության ժամանակ. «Բազմաթիվ, հարյուր միլիարդավոր դրամների հասնող ապօրինի գույքի բռնագանձման հարցեր կան, որոնք դատարաններում են, ու այս ճանապարհն անկասելի է լինելու: Ու հիմա բերել, զուգահեռներ անցկացնել որևէ պատգամավորի տեխնիկական սխալի, մոռացության պատճառով....Օրինակ ես ՀԿ ղեկավար եմ եղել, հայտարարագրում չեմ նշել՝ չեմ մտաբերել, թերթերը հրապարակել են, շնորհակալություն եմ հայտնել, կգնամ, կլրացնեմ: Հիմա, էդ հարցը վերցնել, դիտարկել հսկայական ունեցվածքների, կոռուպցիայի միջոցով հարստացածների, ծակ կոշիկներով իշխանության եկած, հիմա թանկարժեք կոստյումներ կրողների հետ, անկեղծ չէ, ճիշտ չէ»,- ասաց նա: