copy image url
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 13:51 06-12-2023

ՔՊ-ն ճնշե՞լ է ձեզ. Թագուհի Թովմասյանը` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուին

ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Թեկնածուն Հայկուհի Հարությունյանն է:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, թե թեկնածուն բարեհաճ վերաբերմունք է ունեցել ՔՊ-ի նկատմամբ, բայց հիմա, կարծես, այլ պատկեր է:

Թովմասյանը Հարությունյանից հետաքրքրվեց` արյդո՞ք ՔՊ-ն ճնշել է իրեն, ինչ է տեղի ունեցել փակ նիստի ժամանակ:

«Ես ապաքաղաքական անձ եմ»,- կարճ պատասխանեց թեկնածուն, ինչին ի պատասխան` Թագուհի Թովմասյանն ասաց, թե պատասխանից այդպես էլ չհասկացավ, թե ինչ է տեղի ունեցել:

Հիշեցնենք` ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը հայտարարել է, որ Հայկուհի Հարությունյանին ՔՊ-ականները հրավիրել են դռնփակ հանդիպման և ճնշումներ գործադրել նրա վրա:

Ամենից շատ դիտված