Իսրայելը դիտարկում է Գազայի թունելները ծովի ջրով հեղեղելու հնարավորությունը
copy image url

Իսրայելը դիտարկում է Գազայի թունելները ծովի ջրով հեղեղելու հնարավորությունը

Արտաքին 1 տարի առաջ - 19:00 05-12-2023
Բրիտանական Wall Street Journal թերթը հայտնում է, որ Իսրայելը հավաքել է պոմպերի մեծ համակարգ՝ գրոհայիններին Գազայի հատվածից դուրս մղելու նպատակով։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նոյեմբերի կեսերին Իսրայելի բանակն ավարտել է հինգ պոմպերի տեղադրումը Ալ-Շատի փախստականների ճամբարից մոտ մեկ մղոն դեպի հյուսիս։

Reuters-ը չի կարողացել պարզաբանել, թե արդյոք Իսրայելը կդիտարկի՞պոմպերի օգտագործումը՝ նախքան բոլոր պատանդների ազատ արձակումը։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Իսրայելի պետք է թունելներն անգործունակ դարձնի, բայց Իսրայելի պաշտպանության նախարարությունն չի պատասխանել մեկնաբանությանը։

The Wall Street Journal թերթը մեջբերում է Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնյայի խոսքը, ով նշել է, որ «Իսրայելական բանակը գործում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական կարողությունները տարբեր ձևերով ոչնչացնելու համար՝ օգտագործելով տարբեր ռազմական և տեխնոլոգիական գործիքներ»: