Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:06 05-12-2023

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությունը:

«Սա մեր առաջին այցն է Հայաստան: Այստեղ ենք՝ հայտնելու մեր համերաշխությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին նման բարդ ժամանակներում»,- ասել է Ժոֆրուա Դիդիեն:

«Կարեւորում եմ ձեր այցը Հայաստան նման ճգնաժամային իրավիճակում եւ բարձր եմ գնահատում ձեր ցուցաբերած համերաշխությունը, այն արագ արձագանքը, որը ԵԽ-ն ցուցաբերում է մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ: Համերաշխությունն ակնառու է նաեւ ԵԽ-ում կատարվող աշխատանքներում: Բանաձեւերը, որոնք ընդունել է ԵԽ-ն, շատ կարեւոր են Հայաստանի համար: Դրանք ուղեցույց եւ օրինակ են ԵԽ մյուս երկրների համար՝ որպես գործողությունների ծրագիր»,- ասել է Սարգիս Խանդանյանը:

Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ Հայաստանը, ի հեճուկս դժվարին անվտանգային մարտահրավերների, անշեղորեն հետամուտ է ժողովրդավարական բարեփոխումների իր հանձնառությանը եւ ակնկալում է ԵԽ գործուն աջակցությունը:

Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության հեռանկարներին եւ ուղիներին վերաբերող հարցեր:ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությունը:

«Սա մեր առաջին այցն է Հայաստան: Այստեղ ենք՝ հայտնելու մեր համերաշխությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին նման բարդ ժամանակներում»,- ասել է Ժոֆրուա Դիդիեն:

«Կարեւորում եմ ձեր այցը Հայաստան նման ճգնաժամային իրավիճակում եւ բարձր եմ գնահատում ձեր ցուցաբերած համերաշխությունը, այն արագ արձագանքը, որը ԵԽ-ն ցուցաբերում է մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ: Համերաշխությունն ակնառու է նաեւ ԵԽ-ում կատարվող աշխատանքներում: Բանաձեւերը, որոնք ընդունել է ԵԽ-ն, շատ կարեւոր են Հայաստանի համար: Դրանք ուղեցույց եւ օրինակ են ԵԽ մյուս երկրների համար՝ որպես գործողությունների ծրագիր»,- ասել է Սարգիս Խանդանյանը:

Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ Հայաստանը, ի հեճուկս դժվարին անվտանգային մարտահրավերների, անշեղորեն հետամուտ է ժողովրդավարական բարեփոխումների իր հանձնառությանը եւ ակնկալում է ԵԽ գործուն աջակցությունը:

Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության հեռանկարներին եւ ուղիներին վերաբերող հարցեր:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին