Երևան +14°
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 13:35 05-12-2023

Ժողովրդավարության բռնաբարություն է տեղի ունենում Ալավերդիում. Գեղամ Մանուկյան

«ՀՀ-ում ժողովրդավարության, ՏԻՄ մարմինների գործունեության բռնաբարություն է տեղի ունենում Ալավերդիում: Եզակի ոչ իշխանական թեկնածուն համայնքի ղեկավար է ու կարմիր բերետավորները փորձում են բռնազավթել իշխանությունը»։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ, վարման կարգով իր ելույթում, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մնաուկյանը՝ անդրադառնալով Ալավերդիում ստեղծված իրավիճակին:

Հիշեցնենք, որ լարված իրավիճակին զուգահեռ Ալավերդու ՔՊ խմբակցությունը անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արկադի Թամազյանին և նոր համայնքապետ է ընտրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանին: