Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:19 05-12-2023

Ձեր կուսակիցների պահվածքը հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն միտված քայլ է. Խաչատրյանը՝ Սիմոնյանին

ԱԺ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հարցրեց. «Հերթական անգամ մեծամասնությունը թույլ չտվեց ընդդիմության կողմից նախաձեռնված հարցը մտնի նստաշրջանի նիստի օրակարգ ու քննարկվի նիստում: Հերթական նախաձեռնությունը սպանվեց հանձնաժողովի մակարդակում: Որպես ԱԺ նախագահ՝ չեք գտնո՞ւմ, որ ձեր կուսակիցների այս պահվածքն ուղղակի հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն միտված քայլ է»:

Սիմոնյանն արձագանքեց. «Որպես ԱԺ նախագահ՝ գտնում եմ, որ պառլամենտարիզմը ոչնչացնում է նիստերին չգալը, ընդդիմությանը տրամադրված հանձնաժողովների ղեկավար մարմիններ չձևավորելը, խորհրդի նիստերին չմասնակցելը և այլն»:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը նիստի օրակարգում չընդգրկեց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական նախագիծը, որով առաջարկվում է քրեականացել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում