Ուղիղ եթեր
Ինչ է կատարվում Ալավերդիում․ ՔՊ-ական խաժամուժն անցել է գրոհի
copy image url

Ինչ է կատարվում Ալավերդիում․ ՔՊ-ական խաժամուժն անցել է գրոհի

Ներքին 1 տարի առաջ - 09:40 05-12-2023
2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքով Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ալավերդի խոշորացված համայնքում պարտություն էր կրել, ինչի հետ մինչ օրս չեն համակերպվում։

ՔՊ-ականները, չմարսելով իրենց պարտությունը, տարբեր միջոցներով փորձել են համայնքապետի պաշտոնը վերցնել և հիմա այն կարծես թե հաջողվել է իրենց։ Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ալավերդու 27 ավագանու անդամներից 14-ը «Ապրելու երկրի» համայնքապետին անվստահություն են հայտնելու։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի, Ալավերդիում մանրակրկիտ աշխատանք է տարել, որպեսզի իրենց մարդուն նշանակեն համայնքապետ։

«ՔՊ-ականներն ամենաստոր քայլերին են դիմել։ Հիմա հերթով անդրադառնանք ՔՊ-ական ավագանու անդամներից մի քանիսին։

ՔՊ-ական ավագանու 1-ին համարը՝ Դավիթ Ղումաշյանը, 2016 թվականին գործարարի անվան տակ Ռուսաստանի Դաշնությունից եկել և իր ունեցած վերջին գումարները ներդրել և դարձել է Շնողի գյուղապետ։ Ըստ գյուղացիների՝ այստեղից սկսվում է նրա թալանի գործողությունները՝գնումները փոխկապակցված անձանցով, այնքան, որ Ալավերդի խոշորացված համայնքի կազմում ընդգրկվելիս 280 միլիոն դրամի դեֆիցիտ են փոխանցում։ Գյուղացիներն ասում են՝ Շնող գյուղում մի փողոց կա ասֆալտած և ամեն ամառ 600-700 հազար դրամ տալիս են, որ այդ փողոցը լվանան։

Ի դեպ, Ղումաշյանը եղել է «Հանրապետական», տեսանյութեր կան, թե ինչպես էր ժամանակին բացատրում, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկարը պետք է լինի իր աշխատասենյակում՝ «Նախագահը մեր կուսակցության ղեկավարն է, մեր աչքի առաջ պետք է լինի, մենք էլ՝ իր», իսկ այսօր նա երդվյալ ՔՊ-ական է։

Մեկ այլ երդվյալ ՔՊ-ական ավագանու անդամ է Արմինե Երիցյանը, որը հիմա Արևածագ դպրոցի տնօրենն է ու ամբողջ գյուղը տեռորի է ենթարկում։ Քաղաքական նկատառումներից ելնելով՝ ուսուցիչների է ընդունում և ազատում։ Օրինակ՝ իմացել է, որ ուսուցիչներից մեկը մտադիր չէ իրեն որպես տնօրեն աջակցել, հանել է, գյուղից մեկ ուրիշին է ընդունել»։

Oragir.News-ի ալավերդցի զրուցակիցն ասում է, որ Ա․Երիցյանը իսկական «հեղափոխական» է Լոռու մարզում, քանի որ հպարտանում է եղբոր սեռական կողմնորոշմամբ, ինչը իսկական սենսացիա է տեղացիների համար։

«ՔՊ-ական ավագանու 13-րդ համարը Հայկ Հովակիմյանն է, շատ «հետաքրքիր» անձնավորություն, «պլանի» հետ սեր ունեցող, փողոցային մշակույթի կրող։

Հաջորդը ՔՊ-ական նախկին պատգամավոր, Ալավերդու համայնքապետի պաշտոնին հավակնող Արեն Մկրտչյանն է։ Նա պատգամավոր եղած ժամանակ էր մասնակցել ընտրություններին՝ 1-ին համարով։

Այսօր ՔՊ-ականները «Ապրելու երկիր» կուսակցությունից «առել են» ազգությամբ հույն ավագանու անդամ Սիմոն Զախարովին, որին խոստացել են տալ Ալավերդու ԲԿ-ի տնօրենի պաշտոնը։ Նշանակելու են ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետև տնօրեն։

Արեն Մկրտչյանից համայնքում շատ են բողոքում, կարող է գնա, մեկի հետ հաց ուտի, խմի, ապա ճանապարհելուց հետո զանգի Պարեկային ծառայություն, ասի՝ ալկոհոլը օգտագործած նստել է ղեկին, բռնեք դրան։

Հիմա ամենակարևորը։ ՔՊ-ական ավագանու անդամների մեջ եղել է Մարիաննա Պեպանյան անունով մի աղջիկ, որը անաչառ է եղել բավականին, չի ենթարկվել ՔՊ-ի պարտադրանքին՝ մասնակցել համայքնապետին անվստահություն հայտնելու նիստին, ասել է՝ անկապ տեղը չեմ մասնակցելու։

Նույն Արեն Մկրտչյանի մայրը այդ աղջկա և աղջկա ընտանիքի դեմ վատ քայլեր է արել, ապա «գողականների» են տարել այդ աղջկա ամուսնու վրա, ընտանիքի քայքայման վտանգ է եղել, ինչից հետո այդ աղջիկը դուրս է եկել խմբակցությունից»,- պատմեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին, Ալավերդի խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով «Ապրելու երկիր»կուսակցությունը հաղթել էր ՔՊ-ին։ Ավագանու 27 մանդատները բաշխվել էին հետևյալ կերպ՝ ՔՊ 13 մանդատ, «Ապրելու երկիր» 13 մանդատ, ՀԱԿ 1 մանդատ։

ՀԱԿ-ի ավագանու անդամը միացել էր «Ապրելու երկրին», ինչի հետևանքով ՔՊ-ն պարտվել էր։

Ամենից շատ դիտված

10:33 Գիշերը հարձակվել և ծեծի են ենթարկել Գնել Սարգսյանին
08:02 Աշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի. Ժողովուրդ
11:36 Տղամարդը գետում լողալուց հետո վարակվել է մահացու մանրէով և կորցրել լսողությունը
22:49 Փողոցի մեջտեղով, մեքենաների առջևով. ինչպես են մանկապարտեզի երեխաներին այգի տանում. տեսանյութ
18:00 Փաշինյանին ֆրանսիացի ոչ մի պաշտոնյա չդիմավորեց, որովհետև անարժաններին չեն դիմավորում․ հարցում
22:00 Բնակարաններ, մեքենաներ, 94․6 մլն փոխառություն, 23 մլն եկամուտ․ Վահե Հովհաննիսյանի և կնոջ ունեցվածքը
21:43 Մեր տարածքն է, մեր ճանապարհն է, ուզում եք անցնեք, կարգ, կանոնով անցեք, ի՞նչ է նշանակում 100 տարով այս կամ այն ուժային կենտրոնը գա կանգնի, ինչու՞, ո՞ր իրավունքով
23:08 Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել ավելի քան 150 մարդու դեմ
21:48 Վանաձորում բախվել են Mazda-ն ու մոտոցիկլը. սկսվել է դիզվառելիքի արտահոսք. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է
17:45 Մի լավ աթոռ ըլեր, նստեինք, մի տեղ էլ մենք ղեկավար ըլեինք. հովնանաձորցի