Ներքին 2 տարի առաջ - 18:41 04-12-2023

Հակոբ Սիմիդյանը հանդիպել է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի նախագահի ղեկավարած պատվիրակության հետ

COP 28-ի շրջանակում նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) COP15 նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիի ղեկավարած պատվիրակության հետ:

Հայաստանի Հանրապետությունը «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիան ստորագրել է 1994 թվականին և վավերացրել ՝ 1997 թվականին։

Ողջունելով գործընկերներին՝ նախարարը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է կոնվենցիայի սկզբունքներին և որ կառավարությունն իր կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում կարևորում է հողերի դեգրադացիայի չոզոքացմանն ուղղված աշխատանքներ՝ սահմանված պարտավորությունները կատարելուն ուղղված համահունչ ծրագրեր մշակելով։

Նախարարը շեշտել է, որ բարձր է գնահատում կոնվենցիայի և միջազգային գործընկերների հետ հարաբերությունները՝ միտված միասնական ջանքերով հողերի դեգրադացիայի կանխման խնդրին։

Հայաստանը սահմանել է հողերի չեզոք դեգրադացիայի (ՀՉԴ-LDN) հասնելու թիրախ՝ մինչև 2040 թվականը 2000-2010 թվականներին կորցրած ածխածնի պաշարները վերականգնել և ներկայիս համեմատ ավելացնել 2,8%-ով:

Հանդիպման ընթացքում գործընկերները ամփոփել են սույն թվականի մարտ ամսին Երևանում կայացած Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG on drought) երկրորդ նիստը և տարածաշրջանային կարողությունների զարգացման աշխատաժողովը և դրա արդյունքները։

Նախարարը գործընկերներին է ներկայացրել կլիմայական օրակարգում անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ձեռնարկած քայլերը՝ անդրադառնալով անտառտնկման և անտառային տարածքների ավելացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բնական ռեսուրսների խելամիտ օգտագործման հարցերին։

Առանձին անդրադարձ է կատարվել անտառվերականգնման ծրագրերին։

Նախարարը շեշտել է, որ բոլոր ծրագրերի կյանքի կոչման ճանապարհին Շրջակա միջավայրի նախարարությունը բարձր է գնահատում միջազգային գործընկերների հետ միասնական շրջանակների ամրապնդումը՝ առաջնային համարելով փորձի փոխանակումը և կարողությունների զարգացման հնարավորությունները։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին