Ներքին 2 տարի առաջ - 18:33 04-12-2023

ՔՊ-ն փորձում է իշխանության յուրացման փորձ կատարել․ Մեսրոպ Առաքելյան

Ալավերդի քաղաքի ավագանու ՔՊ խմբակցությունը երեկ՝ դեկտեմբերի 3-ին, հայտարարություն էր տարածել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ:

Հայտարարությունից տեղեկանում ենք, որ Ալավերդի քաղաքի ավագանու ՔՊ խմբակցության 14 անդամ, ղեկավարվելով ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 68-րդ հոդվածի դրույթներով, նախաձեռնել է ավագանու արտահերթ նիստ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու օրակարգով։

«Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է։ Ավագանու 14 անդամներով անշեղորեն շարժվելու ենք մեր օրակարգով՝ մեր իրավունքներն իրացնելու ճանապարհով»,- նշված է հայտարության մեջ։

Oragir.News-ը կապ հաստատեց Մեսրոպ Առաքելյանի հետ՝ հասկանալու համար, թե կարելի՞ է այս քայլը որակել որպես իշխանության յուրացման փորձ։

«Այո՛, կարելի է ասել, որ ՔՊ-ն փորձում է իշխանության յուրացման փորձ կատարել։ Մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրություններից հետո ՔՊ-ն չի կարողանում ընդունել իր պարտությունը և տարբեր ձևերով խոչընդոտներ է ստեղծում։ Այժմ էլ անվստահություն են հայտնում առանց որևէ հիմնավորման, և առանց ասելու, թե ինչ բացթողումներ ունի ավագանին»։

Այն հարցին, թե ինչպես են պատրաստվում արձագանքել այս քայլին, Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց․

«Մենք այդ նիստը անց չենք կացնելու։ Հուսով եմ, գոնե ՔՊ-ի ընդդիմադիր անդամները գիտակցում են, որ չպետք է ինչ-որ սանդրանքների գնան, իսկ համայնքի բնակիչները վաղը իրենց աջակցությունն են հայտնելու համայնքի ղեկավարին՝ հավաք կազմակերպելով»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ օրենքի խախտումով Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր Ալավերդու համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը