Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 14:45 04-12-2023

Մերձավոր Արևելքում խաղաղության ճանապարհն անցնում է Պաղեստինի անկախ պետության ստեղծմամբ․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության ճանապարհն անցնում է 1967 թվականի սահմաններով Պաղեստինի անկախ, ամբողջական և ինքնիշխան պետության ստեղծմամբ, որի մայրաքաղաքն Արևելյան Երուսաղեմն է։ Այս մասին հայտնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Էրդողանը շեշտել է, որ Անկարան հանուն խաղաղության ապահովման պատրաստ է ստանձնել ցանկացած պատասխանատվություն՝ այդ թվում նաև հանդես գալ որպես երաշխավոր։ Նա ասել է՝ Գազան պաղեստինյան հող է, որը պատկանում է պաղեստինցիներին և այդպիսին կմնա հավերժ։

Թուրքիայի ղեկավարը նաև մատնանշել է ՄԱԿ-ի անարդյունավետությունը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Նա անընդունելի է համարել, որ համաշխարհային կառույցը գործում է միայն մի քանի երկրների կամքով։ «Մի կողմից կա 121 երկիր, որը կողմ է պատերազմին և արյունահեղությանը վերջ տալուն, իսկ մյուս կողմից՝ 3-5 երկրներ, որոնք քարտ-բլանշ են տալիս Իսրայելի ագրեսիային»,- նշել է նա։

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նրանք, ովքեր փորձում են լռությամբ անցնել այդքան անմեղ մարդկանց մահը և նույնիսկ օրինականացնել այն Համասի դեմ պայքարի պատրվակով, այլևս չեն կարող ոչ մի բառ ասել մարդկությանը։ Նա հիշեցրել է, որ Գազայի հատվածում նահատակված յուրաքանչյուր երեք մարդուց երկուսը երեխաներ են, նորածիններ և կանայք, իսկ անհետ կորած Գազայի բնակիչների թիվը գերազանցել է 6500-ը։

Թուրքիայի նախագահն ասել է նաև, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը, որի հիմնական նպատակը պաղեստինյան դատի պաշտպանությունն էր, կարևոր հիմք է առաջարկում այս պայքարը միասնաբար տանելու համար։

Նա հավելել է, որ Թուրքիան թույլ չի տա համաշխարհային հանրությանը մոռանալ, որ Իսրայելը միջուկային զենք ունի։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ