Ուղիղ եթեր
Սպորտ 2 տարի առաջ - 20:43 03-12-2023

Արեն Խառատյանը դարձավ բռնցքամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

52 կգ քաշային Արեն Խառատյանը «Միկա» մարզադահլիճում ավարտին մոտեցող բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվեց եզրափակիչում Ղրղզստանի ներկայացուցիչ Ամանտուր Ջումաևին ու բավարարվեց արծաթե մեդալով։

Երկու բռնցքարտիկներն էլ մինչև եզրափակիչ հասնելը տոնել էին 4-ական հաղթանակ։ Արենը այս տարիքային խմբում Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնն է, իսկ Ջումաևը՝ Ասիայի չեմպիոն։

Առաջին ռաունդում ղրղզ բռնցքամարտիկը ավելի դիպուկ գտնվեց, ու մրցավարները 4։1 հաշվով հաղթանակը շնորհեցին նրան։

Երկրորդ ռաունդում ղրղզ բռնցքամարտիկը զարգացրեց իր առավելությունն ու հաղթեց 5։0 հաշվով։ Այս մենամարտում հաղթելու համար Խառատյանին արդեն հարկավոր էր հաղթել նոկաուտով։ Դա Արենին իրականացնել չհաջողվեց, ու չեմպիոնի կոչումը նվաճեց Ղրղզստանի ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում