Ներքին 2 տարի առաջ - 17:25 02-12-2023

11-ամյա արցախցի տղան Ձմեռ պապիկին խնդրում է իրեն տանել Արցախ

«Մինչև Նոր տարվա մասին մտածելն այնքա՜ն մտածելու բան ունենք, որ դրա մասին անգամ մտածելու ժամանակ չունենք։ Տրամադրություն չկա՝ Նոր Տարի նշելու»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Գայանե Ենգիբարյանը։

«Արցախում Նորտարուց ամիսներ առաջ արդեն ծրագիր էինք մշակում, թե ինչ ենք անելու, որ այս տարվա սեղանը և իր դասավորությամբ և իր տեսականիով, տարբերվի մյուսից։ Անգամ տոնածառի խաղալիքների գույներն էինք փոխում, դարձնում համահունչ՝ սենյակի ու սեղանի գույներին»,- հիշում արցախցի կինը։

Գայանեի խոսքով՝ արցախցիների համար Ամանորը դադարել է գոյություն ունենալ 2020 թվականից հետո։

«Պատերազմից հետո՝ քաղաքն ամբողջությամբ քարուքանդ վիճակում էր,ամեն օր թաղում, ամենուր ցավ։ Նույնիսկ այդ պայմաններում՝ թեկուզ լուռ ու մունջ, բայց երեխաների համար փորձում էինք ինչ- որ բան անել, իհարկե, փորձելով չանտեսել հարևանի կամ հարազատի վիշտը։ Նույնը շարունակվեց 2022-ին, 2023-ին էլ թեկուզ բլոկադայում, բայց դեռ խանութներում շատից-քչից բան կարողանում էինք ճարել։ Կարծում եմ՝ Նոր տարին մեզ համար ավարտվեց 2020 թվականին»,- ասում է Գայանեն, ով իր 11-ամյա որդու և ծնողների հետ այսօր ստիպված է ապրել մեկ սենյականոց բնակարանում։ Ասում է, որ տղան, ով կարծես թե միանգամից հասունացել է, բայց հոգով դեռևս երեխա է ու չի պատկերացնում իրավիճակի լրջությունը, նույնիսկ մտածում է, որ դեռ հետ ենք գնալու մեր մեծ ու ընդարձակ բնակարանը, որտեղ յուրաքանչյուրն իր անկյունն ուներ։
«Տղաս արդեն նամակ է գրել Ձմեռ պապիկին, ցանկությունն էլ բարձրաձայնել է՝ գնալ Արցախ, իր գեղեցիկ ու հարազատ տանը դիմավորել Նոր տարին»։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում