Արտաքին 2 տարի առաջ - 12:30 01-12-2023

Կատարը շարունակում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը վերսկսելու շուրջ բանակցությունները

Կատարը շարունակում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարը շարունակելու միջնորդական ջանքերը՝ չնայած Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսմանը։ Այս մասին հաղորդում է The Washington Post պարբերականը։

Հաղորդվում է, որ Իսրայելը, հնարավոր է, նորից հրադադար հաստատի, եթե ՀԱՄԱՍ-ը պարտավորվի ավելի շատ պատանդների ազատ արձակել։

«Մենք հասել ենք գծի վերջին», - ասել է The Washington Post-ի աղբյուրներից մեկը՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ն արդեն ազատ է արձակել բոլոր կամ գրեթե բոլոր այն պատանդներին, որոնց նախատեսում էր այս պահի դրությամբ ազատ արձակել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները՝ ՀԱՄԱՍ-ին մեղադրելով հրադադարը խախտելու և Իսրայելի ուղղությամբ հրթիռ արձակելու մեջ։

Հիշեցնենք, որ Կատարի միջնորդական ջանքերի շնորհիվ ձեռք բերված հրադադարն ուժի մեջ էր մտել նոյեմբերի 24-ին և երկու անգամ երկարաձգվել էր։ Այդ ընթացքում ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է վերադարձրել 105 պատանդի, իսկ Իսրայելն ազատ է արձակել 240 պաղեստինցի բանտարկյալի։ Հրադադարը նաև թույլ էր տվել, որ Գազայի հատված մտնի հումանիտար օգնություն, այդ թվում՝ սնունդ, բժշկական պարագաներ, վառելիք։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի