Արտաքին 2 տարի առաջ - 15:45 01-12-2023

Բայդենն ընդունել է, որ հաճախ է Քիսինջերի հետ տարաձայնություններ ունեցել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդունել է, որ շատ հաճախ տարաձայնություններ է ունեցել նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ։ Ամերիկայի ձայնի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը։

Բայդենը հայտնել է, որ ինքը սենատոր է եղել, երբ առաջին անգամ հանդիպել է Քիսինջերին՝ Կոնգրեսի վերին պալատի անդամների համար Համաշխարհային դրության ճեպազրույցում:

«Մեր ողջ կարիերայի ընթացքում մենք հաճախ տարաձայնություններ ենք ունեցել: Եվ հաճախ՝ ուժեղ: Բայց այդ առաջին ճեպազրույցից ակնհայտ դարձավ նրա սուր միտքն ու խորը ռազմավարական մոտեցումը»,- ասել է նախագահը։

Նա հիշեցրել է, որ Քիսինջերը կառավարությունից հեռանալուց հետո շարունակում էր իր տեսակետներն ու գաղափարները ներկայացնել սերունդների առանցքային քաղաքական բանավեճերում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին՝ 100 տարեկան հասակում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը մահացել էր։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց