Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:06 01-12-2023

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Սուն Չին Լին» հիմնադրամի փոխնախագահ Շեն Բեյլիի հետ

ՉԺՀ կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Սուն Չին Լին» հիմնադրամի փոխնախագահ, կուսակցական խմբի քարտուղար Շեն Բեյլիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։

Նախարարությունից հայտնում են, որ նախարար Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթներն ու ոլորտային առաջնահերթությունները՝ մանրամասնելով նաև նախատեսվող ծրագրերը։ Նախարարը բարձր է գնահատել հայ-չինական բարեկամական հարաբերությունների դերը և ընդգծել երկու երկրների միջև քաղաքակրթական կապի ու ընդհանրությունների կարևորությունը։

Շեն Բեյլին նշել է, որ թեև իրենց կառույցը Հայաստանի հետ ուղիղ համագործակցություն չունի, սակայն վստահ է, որ տվյալ հանդիպումը հայկական կողմի հետ համատեղ արդյունավետ ծրագրերի իրականացման նոր խթան կհանդիսանա։

Վերջինիս խոսքով՝ հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքների առանցքում երեխաներին և երիտասարդներին ցերեկային ծառայությունների տրամադրումն է, ինչպես նաև տարբեր երկրների երիտասարդների միջև կապի ստեղծումը։ Շուրջ 90,000 քմ տարածք ունեցող կենտրոնը երեխաների դաստիարակման և զարգացման ամենամասշաբային համալիրն է․ այն սպասարկում է տարեկան միջինում 1 մլն երեխայի։ Կառույցը շուրջ 1000 աշխատակից ունի, տրամադրում է հարյուրավոր ծառայություններ՝ շաբաթական շուրջ 6000 երեխայի։

Նախարար Մկրտչյանի հետ զրույցում Շեն Բեյլին նշել է, որ հիմնադրամը պատրաստ է իր հարկի ներքո ընդունել նաև հայ երեխաներին, ինչպես նաև դիտարկել հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաներին ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Այս համատեքստում քննարկվել է նաև համատեղ հուշագիր կնքելու հնարավորությունը, որը թույլ կտա նախատեսվող համագործակցությունը դարձնել առավել համակարգված և կառուցողական։

Տիկին Բեյլին պատրաստակամություն է հայտնել դիտարկել Հայաստանում գործունեություն իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև համագործակցել հայկական մասնավոր հիմնադրամների հետ։

Հանդիպման ավարտին նախարար Մկրտչյանը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել երեխաներին մատուցվող ծառայությունների շրջանակին և առանձնահատկություններին, շփվել նրանց հետ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ