Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Հոռոմ-Բենիամին գյուղամիջյան ճանապարհահատվածում բախվել են BMW, Mercedes և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Ford-ը կողաշրջվել է, 2 հոգի տեղում մահացել են, 4-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել:
Մահացածներին ու վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: