Ներքին 2 տարի առաջ - 21:06 30-11-2023

Մնացած հարցերը հետո կխոսենք. Լեզվի կոմիտեի նոր նախագահի պարզաբանումը

Վարչապետի որոշմամբ՝ այսօր Լեզվի կոմիտեի նախագահ է նշանակվել։ Կոմիտեի նոր նախագահը գրականագետ Սիրանուշ Դվոյանն է։

Oragir.News-ը զրուցեց նորանշանակ նախագահի հետ՝ պարզելու պաշտոնին հավակնելու նախադրյալների և սպասվող նորությունների մասին:

«Այսօր են ստորագրել, դեռ չեմ էլ գնացել աշխատանքի, վաղվանից նոր նշանակումը ուժի մեջ է մտնելու, վաղվանից եմ գնալու: Աշխատանքի պրոցեսի մեջ լինեմ, կխոսենք: Շատ բան չեմ կարող ասել: Կառույցը դեռ պիտի ճանաչեմ, խնդիրները ճանաչեմ, ներսից ինչ-որ բաներ հասկանամ, որ կարողանամ խոսել: Իսկ եթե ընդհանուր ասեմ՝ ինչու եմ գնացել, ասեմ, որ կարևորում եմ Հայաստանում լեզվական քաղաքականությունները, և առաջարկը ստանալուց հետո մտածել եմ, որ կարող եմ աշխատել այս ոլորտում: Եթե ավելի բովանդակային բան եք ուզում, հետո կարող ենք զրուցել»։

Հարցին՝ շարունակելո՞ւ է արդյոք հաստատությունը իր էջերում տարածել կոմիտեի նախկին նախագահ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսանի ռեկտորի ժ.պ. Դավիթ Գյուրջինյանի տարբեր դիտարկումներ, լեզվական սխալներ, Դվոյանն ասաց. «Ես ընդհանուր ծանոթ չեմ կառույցին և գործերին: Ձեր հարցերը վերաբերում են կոնկրետ խնդիրներին, որոնց պիտի գնամ, ծանոթանամ: Չեմ կարող հիմա պատասխանել: Սահմանափակվենք իմ այս ասածով»:

Ամփոփելով զրույցը՝ Oragir.News-ը փորձեց ճշտել՝ որն էր պաշտոնի առաջարկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ընդունելու պատճառը. «Ցտեսություն, որովհետև արդեն ասացի՝ մոտիվացիաս ինչն է եղել: Մնացած բովանդակային հարցերը, եթե հետաքրքրում են, հետո կխոսենք, երբ աշխատանքի մեջ կլինեմ»:

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը
10:30 Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարածքում ուկրաինական հարվածների թիրախների ցանկի թարմացման մասին