Ներքին 2 տարի առաջ - 19:12 30-11-2023

Փաստաբան Արսեն Բաբայանը ստանձնել է Ցոլակ Ակոպյանի պաշտպանությունը

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ստանձնել եմ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Ցոլակ Ակոպյանի պաշտպանությունը

Այսօր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Բրյուսովի պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին։ Վերջինս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):

Ձերբակալությունը կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի կարգով (Ձերբակալումը ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար), այսինքն՝ կալանք կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար։ Ձերբակալման արձանագրությանը և ձերբակալման որոշմանը ծանոթանալով պարզ է դառնում, որ ձերբակալությունը կատարվել է ապօրինի, քանի որ ձերբակալման պահին որևէ կերպ առկա չեն եղել դրա համար օրենսդրությամբ անհրաժեշտ պայմանները և նպատակները (հիմքերը)։

Այս ձերբակալությունն ու մեղադրանքը պարոն Ակոպյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների հերթական դրսևորումն է։

Ցոլակ Ակոպյանն իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում։ Տրամադրությունը լավ է, տրամադրվածությունը՝ մարտական։

Սպասում ենք դատական նիստի օրվա և ժամի նշանակմանը։

Վերջին շրջանում Ակոպյանը խիստ քննադատության է ենթարկում գործող իշխանություններին` Արցախի հարցում վարած կողմից կործանարար քաղաքականության համար։ Ցոլակ Ակոպյանը վերջերս ձերբակալվել էր նաև մեկ այլ անհեթեթ մեղադրանքով։

Հիշեցնեմ, որ Ցոլակ Արամի Ակոպյանը քաղաքական գիտությունների թեկնածու է, տասնամյա փորձով դասախոս է, քաղաքագետ, մի շարք գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ»։

Ցոլակ Ակոպյանի գործով դատական նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 21։30-ին, հակակոռուպցիոն դատարանում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում