Հայտնի է «Գոլդեն փելիս»-ի բացման օրը. ովքեր ներկա կլինեն. Ժողովուրդ
copy image url

Հայտնի է «Գոլդեն փելիս»-ի բացման օրը. ովքեր ներկա կլինեն. Ժողովուրդ

Մամուլ 1 տարի առաջ - 07:25 30-11-2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Դեռ այս տարվա օգոստոսին հայտնի էր դարձել, որ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատերը չի կատարել պետության առաջ ստանձնած պարտավորությունը։ 2018 թ.-ից հետո հայտնի դարձած գործարարի՝ Նարեկ Նալբանդյանի ընկերությունը տարաժամկետ վճարման պայմանով էր ձեռք բերել հյուրանոցը։ Հյուրանոցի գնման երկրորդ վճարումը, որ պիտի կատարվեր այս տարվա հուլիսի 1-ին, չի արվել։

Ըստ ժամանակացույցի՝ գնորդը մինչեւ 2023 թ.-ի հուլիսի 1-ը պետությանը պետք է վճարեր 1 միլիարդ դրամ: Այսինքն՝ անգամ «փակովի» տարբերակով ձեռք բերված պետական գույքի համար ամբողջական վճարումներն արված չեն, բայց Նիկոլ Փաշինյանը համառ լռում է:

Ու թեեւ Նարեկ Նալբանդյանը դեռ պարտք է պետությանը, այնուամենայնիվ, հայտնի դարձավ, որ գերշքեղ ու գերթանկարժեք հյուրանոցը այս օրերին նախապատրաստվում է վերաբացման։ Մինչ այդ գրեթե մեկ տարի, եթե ոչ ավելի, այն վերանորոգման մեջ էր։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց գործարար Նարեկ Նալբանդյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ բացման օրվա հյուրերի մասին դեռ հստակ ցանկ չկա, այն կլինի առաջիկայում, բայց Ամանորի համար արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում.

«Կազմակերպչական աշխատանքները դեռ ընթացքում են, ավարտված չեն, մեծ թիմ է աշխատում։ Մեր հյուրանոցի գլխավոր տնօրենը Մահմուդ Սահադն է, ում դրսից ենք բերել։ Անձամբ ես չեմ զբաղվում հյուրերի ցանկով եւ կազմակերպչական աշխատանքներով»։

Նարեկ Նալբանդյանը մեզ հայտնեց նաեւ, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում ամանորյա միջոցառում է անցկացվելու, որին մասնակցելու են հայ հայտնի երգիչներ եւ երգչուհիներ։

«Միջոցառմանը, որ նախատեսվում է կազմակերպել Ամանորին, երգելու են Իվետա Մուկուչյանը, Սարո Թովմասյանը, «Հայաթ Փրոջեքթ»-ը, կարճ ասած՝ մեծ միջոցառում ենք նախատեսում»,- հայտնել է Նալբանդյանը։

Հավելենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ «Գոլդեն Փելիս»-ում մեծ վերանորոգման աշխատանքներ էին իրականացնում, նույնիսկ գույքը հանվել էր վաճառքի բավականին մատչելի գնով։

Հիշեցնենք նաեւ, որ դեռ օգոստոսի 24-ին հենց այս հյուրանոցում անցկացվեց ԵԱՏՄ արտահերթ նիստը, որին մասնակցել էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետները:

Իսկ ինչ վերաբերում է պարտքերի տակ գտնվող Նարեկ Նալբանդյանին, ապա նա նոր ծնվող օլիգարխ է, որը թեեւ պետությանն ահռելի պարտքեր ունի, չգիտես՝ ինչպես, վերջին տարիներին կառուցել է 12 գործարան:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:13 Արթիկի ՔՊ-ական համայնքապետը խլում է տուֆաշենցիների արոտավայրերը. ահազանգ
23:16 Հիշու՞մ եք՝ Վանոն ձեր անբարո չկամության շնորհիվ օտար հողում էր մեռել քաղցկեղից. Դավիթ Մաթևոսյան
21:55 Գաղտնագրված է. ՀՀ ԱՀԾ-ն չի մեկնաբանում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերը․ Sputnik
11:48 Աննան արդեն Մատենադարանում է. հողը մեր գլխին, մեր մեռնող մշակույթին. Լևոն Ջավախյան
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի․ պատառիկներ՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի անցյալից (մաս 3-րդ)
18:40 35 տարի սայլը տեղից չշարժվեց․ ադրբեջանագետը՝ «Նավակ Ճոճողի» «խոստման» մասին
09:00 Աննա Հակոբյանը ներողություն կխնդրի՞ արշավի մասնակիցներից
23:09 Ռաֆիկ Պետրոսյանի որդին հերքում է. հայրս կապ չունի Արթիկի համայնքապետի հետ
17:30 Հատուկ նրանց համար, ովքեր կարծում էին՝ Տիգրան Ուլուբաբյանն իրոք կապ ուներ ավազակության հետ
08:45 Հայաստան գալուն պես «ջերմ» ողջույնի խոսքեր եմ ստանում Վիվայից, որ Թուրքիայի տարածքում եմ