copy image url
Արտաքին Ներքին 5 ամիս առաջ - 15:39 29-11-2023

Թուրքիայում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Հարավային Կովակսի և Վաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է Թուրքիայում հայ-ադրբեջանական կարգավորման հարցը քննարկելու մասին: Նա այդ մասին գրել է X-ում:

«Երեկ Անկարա կատարած լավ այցից հետո կրկին վերադարձա Բրյուսել։ Քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող ԵՄ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը», - գրել է ԵՄ պաշտոնյան։