Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 22:22 27-11-2023

ՄԻՊ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանություն

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժին մայրաքաղաքի Արամի փողոցում ակցիա իրականացնող մի քանի անձանց բերման ենթարկելու դեպքի առնչությամբ: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ կազմված փաստաթղթերը։