Էջմիածնի Մատենադարանի տնօրենը Կաթողիկոսին է հանձնել պատմական գիտությունների թեկնածուի կոչման վկայագիրը
copy image url

Էջմիածնի Մատենադարանի տնօրենը Կաթողիկոսին է հանձնել պատմական գիտությունների թեկնածուի կոչման վկայագիրը

Ներքին 1 տարի առաջ - 18:06 27-11-2023
Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից «Հայոց պատմություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի կոչմանն արժանացած Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ․ Արարատ քահանա Պողոսյանին։

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Տեր Արարատ քահանան Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո իր ուսումնառությունը շարունակել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի մասնագիտական խորհրդում պաշտպանության ներկայացված թեկնածուական ատենախոսությունը կրում է «Հայոց Եկեղեցին ԺԶ-ԺԷ դարերի հայ ազատագրական պայքարում» խորագիրը։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետը, կարևորելով Տեր Հոր գիտական ձեռքբերումը, ընդգծել է, որ սույն աշխատությունը հնարավորություն կընձեռնի հանրությանը և հայ ժողովրդի պատմությամբ հետաքրքրվողներին ի մոտո ծանոթանալու 16-17-րդ դարերի հայ ազատագրական պայքարում Հայոց Եկեղեցու դերակատարությանը։

Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրել է, որ եկեղեցականները ծավալում են նաև գիտական գործունեություն՝ հորդորելով Տեր Արարատ քահանային նոր ուսումնասիրություններով արգասավորել ամբարած գիտելիքները։

Վերջում Արժանապատիվ Տեր Հայրը Նորին Սրբությանը հանձնել է իր ատենախոսությունը ու թեկնածուական կոչման վկայագիրը։

Ամենից շատ դիտված

13:00 ԱԱԾ-ին հասու դարձած գաղտնի ինֆորմացիան հրապարակելը հանցագործություն է. Միքայել Համբարձումյան
10:55 Վիրավորներից մեկը փոխգնդապետ է, մի քանիսի վիճակը ծանր է․ նոր մանրամասներ՝ ՊՆ զորամասի պայթյունից
23:58 Արման Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից
17:10 Ձեր գերեզմանը մի օր, մելիք Ֆրանգյուլի գերեզմանի նման, դառնալու է հայի մաղձ թափելու վայր․ բաց նամակ՝ Փաշինյանին
22:18 Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ՝ անխաթար պահպանելու ինքնությունը. կաթողիկոսը՝ սփյուռքահայերին
19:21 Փաշինյանն ընտրությամբ ու ամեն գնով դառնալու է վարչապետ, անգամ եթե ուղիղ եթերում երեխա ուտի. քաղաքագետ
23:01 Գրոհելով Վեհարանը, ձերբակալելով Կաթողիկոսին՝ արժանանալու եք Աստծո ահեղ դատաստանին
16:25 Երևանի մի քանի փողոցներում կարգելվի մեքենաների կանգառը
17:50 Դիմավորեք՝ 100.000 ադրբեջանցի է գալիս. թիկունքից հարված 
20:17 Պետք է դիմահար կրակոցով ոչնչացնեին․ Արսեն Թորոսյանի բռնության կոչը