Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 00:32 24-11-2023

ՀՀ-ում ոմանք վախենում են արտաբերել «Արցախ» անունը, այնինչ Ադրբեջանում բարբաջում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Մինչ Հայաստանում ոմանք վախենում են գրել կամ արտաբերել պատմական և ներկայիս լեգիտիմության առումով անխոցելի Արցախ հինավուրց հայկական տեղանունը, Հայաստանից բռնազավթված Նախիջևանում Բաքվի բարբարոսկան վարչախմբի պետական մարմինները ոչ միայն չեն խորշում Հայաստանի Հանրապետության տարածքը կոչել պատմությանը և արդիականությանն անհայտ ամբողջովին կեղծ ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքով, այլ նաև այսօր պաշտոնապես մեկնարկ են տալիս, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» համաժողովի։

Նշված «միջոցառման» կազմակերպիչներն են բռնազավթված Նախիջևանում Բաքվի բռնապետի լիազոր ներկայացուցչությունը, արհեստածին Ադրբեջանի կրթության և գիտության նախարարություն հորջորջվող հիմնարկը, բռնազավթված Նախիջևանի պետական համալսարան կոչեցյալը և այլն։

«Միջոցառման» քարոզչական ուղեկցության շրջանակներում Բաքվի բարբարոսական վարչախմբի պետական քարոզչամեքենան խոսում է նույնիսկ Հայաստանի (իրենց «եզրաբանությամբ»՝ իբր «Արևմտյան Ադրբեջանի») արհեստածին «Ադրբեջանի գիրկ վերադարձնելու» և այլ նմանօրինակ ցնորաբանությունների մասին։

Իսկ մեզանում, ցավոք, ոմանք վախենում են ոչ միայն երազել կամ ծրագիր կազմել Արցախը վերադարձնելու, այլ նույնիսկ մտքի ծայրով անցկացնել դա, մինչդեռ Հայաստանի Հանրապետության ստեղծումն իսկ մեծ երազանքի արգասիք է՝ այն երազանքի, որի ծրագիրը դեռևս հեռավոր 1773թ. հրապարակվել էր հեռավոր Հնդկաստանում»։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան