Արտաքին 2 տարի առաջ - 13:17 19-11-2023

ԱՄՆ-ն, Իսրայելը և ​​ՀԱՄԱՍ-ը մոտ են Գազայում մարտերը 5 օրով դադարեցնելու համաձայնությանը. The Washington Post

Միացյալ Նահանգները, Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մոտ են մարտերի հնգօրյա դադարի և պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության հասնելուն: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ կողմերը «մոտ են համաձայնության կնքմանը, որով Գազայի հատվածում մարտերի հնգօրյա դադարի դիմաց ազատ կարձակվեն պատանդ պահվող տասնյակ կանայք և երեխաներ»։

Հրատարակության աղբյուրները նշում են, որ պատանդների ազատ արձակումը կարող է սկսվել «մոտ օրերս»։

Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, «վեց էջանոց համաձայնագիրը» ենթադրում է, որ «հակամարտության բոլոր կողմերը կսառեցնեն ռազմական գործողությունները առնվազն հինգ օրով»։

Սպասվում է, որ ազատ կարձակվեն «239 պատանդից 50-ը կամ ավելին», նախատեսվում է, որ նրանք ազատ կարձակվեն «խմբաքանակով՝ յուրաքանչյուր 24 ժամը մեկ»։ Մարտական դադարը կօգտագործվի նաև Եգիպտոսից «մարդասիրական օգնության, ներառյալ վառելիքի մատակարարումը զգալիորեն մեծացնելու համար», նշում է WP-ն։

Պարբերականը պարզաբանում է, որ փաստաթուղթը համաձայնեցվել է Դոհայում՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ը ներկայացնող միջնորդների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցություններից հետո։ Նրա խոսքով՝ «մինչև վերջին պահը պարզ չէր՝ արդյոք Իսրայելը կհամաձայնի Գազայի հատվածում իր ռազմական գործողության ժամանակավոր դադարին»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը