Արտաքին 2 տարի առաջ - 07:55 18-11-2023

Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության արգելափակումը ճիշտ քայլ է. ԱՄՆ նախագահի թեկնածու

ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն առաջադրած ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից «Հայկական պաշտպանության ակտ» օրինագծին:

«Ամոթալի է, որ ԱՄՆ հարկատուների գումարներն օգտագործվել են Ադրբեջանի կողմից հայ քրիստոնյաների հալածանքները ֆինանսավորելու համար։

Զարմացած եմ, որ նախագահի ոչ մի թեկնածու երբևէ չի ընդունել այդ վայրագությունները։ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության արգելափակումը ճիշտ քայլ է», - գրել է Ռամասվամին՝ X-ի իր էջում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի