Բորելը նշել է՝ Հռոմի ստատուտի վավերացումը ցույց է տալիս ՀՀ-ի հավատարմությունը միջազգային իրավունքին
copy image url

Բորելը նշել է՝ Հռոմի ստատուտի վավերացումը ցույց է տալիս ՀՀ-ի հավատարմությունը միջազգային իրավունքին

Արտաքին 1 տարի առաջ - 20:23 17-11-2023
Հռոմի ստատուտի վավերացումը ցույց է տալիս Հայաստանի հավատարմությունը միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը:

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Յուրաքանչյուր նոր երկրի անդամակցումը մեզ ավելի է մոտեցնում համընդհանուր մասնակցությանը և ամենածանր հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալուն»,-նշել է նա։