Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 19:03 17-11-2023

Արարատի մարզում «07»-ի խմած վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս, ում ծննդյան օրն էր այսօր, մահացել է․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 42-ամյա Արթուր Ա.-ն իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Մանազար Մ.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ դեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր հեծանվորդի ծննդյան օրն էր:

Մանրամսները՝ սկզբնաղբյուր կայքում։