Միտք 2 տարի առաջ - 09:45 17-11-2023

Այս շարունակական վանդալիզմը չպետք է թույլ տալ․ Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հրավիրում ենք հանրության և իրավապահների ուշադրությունը:

Նախորդ տարի Ամանորին ընդառաջ «Մանկական Եվրատեսիլ»-ի անվան տակ Երևանի քաղաքապետարանը 1 անձից գնումով 191 միլիոն դրամի ($480.000) պայմանագիր է կնքել ոլորտում փորձ չունեցող, արգելանքի տակից նոր դուրս եկած «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ, որը քաղաքապետարանի իմացությամբ և թույլտվությամբ այլանդակեց հրապարակի շենքերը՝ դրանց վրա արված անցքերը վերանորոգելու խոստումով (պնդում են, թե վերանորոգել են):

Այս տարի նորից 1 անձից գնումով նույն ընկերության հետ քաղաքապետարանը կնքել է արդեն 202 միլիոն 406 հազար դրամի ($505.000) պայմանագիր:

Քաղաքապետարանը պնդում է, որ ամանորյա լուսավորության համար հրապարակի շենքերի վրա նորից անցքեր են բացվելու, որպեսզի պատերի վրա հավաքվեն մետաղական կոնստրուկցիաներ:

Այս շարունակական վանդալիզմը չպետք է թույլ տալ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար