Ներքին 2 տարի առաջ - 18:06 16-11-2023

Դատարանը կորոշի՝ ով է ճիշտ, ով՝ սխալ․ Ավինյանի խոսնակը՝ «Մայր Հայաստան» դաշինքի գործողությունների մասին

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանն օրերս հայտնել էր, որ «Մայր Հայաստան» դաշինքը դատական հայցով վիճարկում է Տիգրան Ավինյանի կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման հարցը։

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանն էլ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց․ «Ավագանու 65 անդամներից առնվազն 33-ը պետք է ներկա լինեին, բայց այդ թիվը չկար։ Հետևաբար, եթե օրենքները պահպանվեն, պետք է նոր նիստ կայանա։ Իսկ եթե նոր նիստում նույնպես քվորում չլինի, ապա պետք է տեղի ունենան Երևանի ավագանու նոր ընտրություններ։ Մեր հիմնական նպատակը դա է: Այն, ինչ հիմա կատարվում է, նշանակում է, որ Ավինյանի մինչ այժմ կայացված որոշումներն իրավական ուժ չունեն. Այսինքն՝ այն որոշումները, որոնք վերաբերում են շարքային քաղաքացիներին, կարող են չեղյալ համարվել»։

Հետաքրիր է, թե Տիգրան Ավինյանն ի՞նչ է մտածում ընդդիմության գործողությունների մասին, մասնավորապես, դատական հայցով իր կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման հարցը վիճարկելու մասին։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ։ Վերջինս այսպես արձագանքեց․

«Ներկայացնում են թող ներկայացնեն, մենք որևիցէ խնդիր չենք ունենում իրենց գործողությունների մասով։ Թող դիմեն դատարան, դատարանն էլ կորոշի ով է ճիշտ, ով է սխալ»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան