Երևան +10°
copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 21:48 15-11-2023

Երևանը քաղաքական դրդապատճառներից ելնելով է վավերացրել Հռոմի ստատուտը․ Զախարովա

Հայաստանը միայն քաղաքական դրդապատճառներից ելնելով է վավերացրել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։ Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երկկողմ խորհրդակցությունների ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է համապատասխան առաջարկներ՝ առանց Հռոմի ստատուտի վավերացման ՄՔԴ մեխանիզմների կիրառման ճանապարհով գնալու համար: Ամենակարևորն այն է, որ նման պրակտիկա կա:

Ցավոք, մեր առաջարկած փոխզիջումային լուծումները անտեսվեցին՝ չնայած բոլոր նախազգուշացումներին, հատկապես ՄՔԴ-ի միջոցով Արևմուտքի կողմից սանձազերծված հակառուսական քաղաքականության ֆոնին։ Երևանը, զուտ քաղաքական դրդապատճառներով, այնուամենայնիվ, որոշեց վավերացնել Հռոմի ստատուտը»,- ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հավելել է, որ եթե Երևանում շարունակում են շահագրգռված մնալ «իրենց իսկ ձեռքով» ստեղծված խնդիրների լուծման մեջ, ապա ռուսական կողմի կարծիքով «դրա հնարավորությունները կան Հայաստանի իրավական համակարգի շրջանակներում»։